Տեքստը հավելվել է. «Իմ քայլի» պատգամավորների մեծ մասը ծանոթ չի եղել հայտարարության տեքստին
ՔաղաքականությունԱզգային ժողովի «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը պնդում է, որ ինքն ու խմբակցության պատգամավորների մեծ մասը տեղյակ չեն եղել երեկ իրենց անունից հրապարակված հայտարարությունից։
Նարինե Արզումանյան անունով օգտատերը ֆեյսբուքյան իր էջում տարածել է «Իմ քայլը» խմբակցության հայտարարությունը և Սոֆյա Հովսեփյանին հարցադրում արել, թե արդյոք պատգամավորը ստորագրել է դրա տակ՝ նշելով, որ կարևոր է պատասխանն անձամբ պատգամավորից լսել։
Սրան ի պատասխան Սոֆյա Հովսեփյանը գրել է․ «Արմինե ջան, ես տեքստի առաջին մասին եմ ծանոթ, մնացածը հավելվել է, որին ծանոթ չեմ եղել և ինչպես հասկացա մեծամասնությունը»։