Ռուսաստանի պատվիրակությունը վաղը կայցելի Թուրքիա
ԱշխարհՌուսական պատվիրակությունը նոյեմբերի վաղը՝ 13-ին կայցելի Թուրքիա՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում համատեղ դիտորդական կենտրոնի ստեղծման հարցը։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Հայտնում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը:
«Մենք կարևորում ենք Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը։ Ուրբաթ օրը Թուրքիա կժամանի Ռուսաստանի պատվիրակությունը՝ քննարկելու Ղարաբաղի հարցով համատեղ դիտորդական կենտրոնի ստեղծման մանրամասները»,- հայտարարել է Չավուշօղլուն։