Հայերեն


Ռուս-թրքական նոր բաժանում և օկուպացիա. Ո՛չ #102 կայանին, ո՛չ ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ-ին

Քաղաքականություն

ezerk.am. Օրեր անցան եւ հայ դանդաղաշարժ միտքը կարծես տեղից ելավ: Մամլո եւ օրագրային գրառում-քննարկումների միջոցով, որ վաղուց ցանցային դյուրություններով են օժտված, միշտ կարելի է ապագայի հորիզոններ բացել: Բայց պետք է նախ աչքերը բացվեն՝ պարզվեն Արցախում պատահածի ակունքները: Ընդ որում, արագ

Թրքական մամուլի վերնագրերն են՝ «Լավրովյան պլանը գործողության մեջ». Խոսքը միասնական պլանի մասին է

Գործ ունենք մեր հայրենիքի հերթական բաժինը ոչնչացնելու  ռուսական սցենարի իրականացման հետ: Ոչ թե թուրք-ադրբեջանական, ինչպես խոսքները մեկ արած պնդում են պաշտոնական, կառավարամետ եւ ընդդիմադիր գրեթե բոլոր լրատվամիջոցներն ու անձիք, այլ ռուսական: Խնդրի որոշ քաղաքական ասպեկտներին, հակառակ համընդհանուր շինծու մթագնությանը, կարելի է ծանոթանալ այստեղ [Լրագիր, 1]:

Համոզվելու համար քաղաքական պատկերին ավելացնենք ռազմական կարեւոր դրվագները: Թրքական ԳՇ պատերազմական նախագծումներին ռուսական կողմի քաջատեղյակությունը  [Կոմերսանտ, 2], ինչպես նաեւ Ստեփանակերտի օդակայանը Բաքվի կողմից չռմբակոծվելը վկայում են օպերացիայի շուրջ ռուս-թուրքական, համենայն դեպս, սերտ համագործակցության մասին: Հենց այդ օդակայանում են իջնում ռուս գեբերալ Ռուստամ Մամեդովի զինվորներով լի ԻԼ-76 օդանավերը: Շուշիի «անկեցումը» եւ Արցախ մատակարարված ՀՕՊ համակարգերի անջատումը վճռական պահերին՝ ռազմական կամպանիայի կառավարելիության առավել քան պերճախոս վկայություններն են: Ընդհանուր նպատակը՝ կողմերի նյութական եւ մարդկային հնարավորինս մեծ կորուստներն էին, մեկի առավելության պահպանումով: Պատերազմի այսպիսի կառավարելի սցենարի տարբերակներ տարիներ առաջ քննարկվում էին ռուսական մամուլում:  Շուշիի ենթաշրջանը դրանց մեջ Բաքվի ենթակայության տակ էր իբրեւ ռուսական զորքերի տեղակայման վարձ:

Հայտարարությունների տեքստային վերլուծությունները, վիճակի իրավական եւ մարտավարական գնահատականները, անշուշտ, շատ կարեւոր են: Սակայն դրանք արժեք կունենան միայն ընդհանուր պատկերի ամբողջացման դեպքում:

Որն է պատկերը

Նախ եւ առաջ, 2015-ից ի վեր գործ ունենք Կովկասում գլխավոր դերակատար Ռուսաստանի հստակ թուրքահպատակ դիրքորոշման հետ: Թրքամետ չէ՝ թրքահպատակ, դա կարեւոր է ընդգծել: Նորագույն շրջանին, այսպիսի դիրքորոշումը առկա է դեռեւս 1919 թվականի գարնանից՝ երբ մոսկովյան բոլշեւիկները Մուստաֆա Քեմալ-փաշային առաջարկեցին Արեւմուտքում թրքական գերակայությունը ստանձնելու իրենց թեզերը:

Դա ռուսական առջարկ էր, ոչ թե թրքական պահանջ: Շուտով նախաստորագրվեցին ապագա Մոսկովյան պայմանագրի հիմնական դրույթները: Չպիտի լիներ Արեւմտյան Հայաստան, իսկ նախկին ռուսահպատակ հայերը պիտի ոչնչացվեին կամ տարագրվեին: Այդպես էլ եղավ, հայ բոլշեւիկների նպատակային օգտագործմամբ:

1919-ի եւ 2015-ի դեպքում էլ Ռուսաստանի նպատակը նույնն էր. ոչնչացնել Հայաստանը առավելագոյն չափով, թողնելով մի փոքր գործարքային «մերան»: Մերանի ֆունկցիան էր ապահովել հայության տեղային վերարտադրությունը՝ դրա վաճառքի հաշվին ապագայում թրքական գերակայությամբ Ռուսաստանը Արեւմուտքից պատնեշելու համար: Համեմատաբար փոքր երկիր Թուրքիայի նկատմամբ մեծ երկրի այսպիսի վարքը չպիտի տարակուսանքի առիթ տա:

Սա ռուսական շարունակական պետական ավանդույթ է 12-րդ դարից ի վեր, երբ Ռուսաստանը ծնած Բյուզանդիայում նախ ֆրանսիացիների, ապա թուրքերի հարվածների տակ վերջնականապես ընկավ գաղափարա-կրոնական, ադմինիստրատիվ, տնտեսական եւ ռազմական քառադարյա հայկական հեգեմոնիան: Ռուսաստանը վերադառնում է իր ավանդական, բոլոր իմաստներով, ոչ միայն պատմական, հակահայ վիճակին:

Պատմական համայնապատկերի ճշտումը միշտ անհրաժեշտ է. Պատմությունը զարգանում է կրկնության եւ ձեւափոխության հակադրությամբ

Բյուզանդահայ եւ հակահայ պատկերները՝ այդ երկրի երկու կայուն վիճակներն են: Երրորդը՝ արեւմտամետը անկայուն է եւ լինում է համեմատաբար կարճատեւ: Հիմա երկիրը եւ մասնավորապես մայրաքաղաքը գտնվում են էթնիկ երանգավորված թյուրքական եւ ֆին-ուգրական վերահսկողության տակ: Դա ընդունում եւ ահազանգում են նույնիսկ իշխանամետ վերլուծաբանները, որոնք ահաբեկված են սլավոնական տարրի հետ դրանց հնարավոր բախումների հեռանկարով [Վեչեր, 3]: Այստեղ կարեւոր է նկատի ունենալ ֆին-ուգրերի դրեյֆը դեպի թյուրքականություն, ինչպես եղավ Հունգարիայում:

Հայաստանը ոչնչացման օբյեկտ եւ, միաժամանակ՝ առեւտրի միջոց: Պետերբուրգի եւ Մոսկվայի հայկական քաղաքականության բանաձեւը    

Այս խառը ժամանակներում պիտի հստակ պատկերացնենք վերջին 200 տարիներին միլիոնավոր հայ մարդկանց կյանքը տարած իրադարձությունների ակունքը:

Զոհերը իզուր դարձնելու քայլերը անընդունելի են: Խնդիրը միայն հողերի հանձնումը չէ, այլ արյան գնով ձեռք բերված հայկական քաղաքական սուբյեկտությունը ռուսական կոյուղի լցնելը: Ռուսապաշտությունը օրգանական արատ է, որ հետխորհրդային երկրներում հատուկ է միայն հայ քաղաքական մտածողությանը: Պատճառը ժամանակակից հայերին հատուկ ծայրահեղ մեկուսի՝ աշխարհագրական ու պատմական առումով չափազանց նեղ ընդհանուր աշխարհընկալումն է:

Զարմանալի՞ է, որ այսպես կոչված կուսակցություններից ոչ մեկը հիմա չի առաջադրում Արցախի անկախությունը ճանաչելու կամ Միացման պահանջ: Չէ որ ոչ մի եռակողմ հայտարարություն չի կարող խոչընդոտել նման ակտին, որ կհավասարակշռեր Բաքվի դիրքը: Զարմանալի՞ է, որ որեւէ մեկը չի արտասանում «ռուս» բառը, 1921 թիվը, 102 թիվը: Ոչ, զարմանալի չէ: «Սհաթների» եւ «ոտքերի»՝ 200 տարվա կոտորվելու ավանդույթի շարունակության ցանկություն դեռ ունենք: Թե՞ վերջապես հագեցել է այդ հիվանդագին ծարավը:

Շարունակություն...

«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Կարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը
Ամենադիտված