«Հայրենիք» կուսակցության նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի հայտարարությունը
ՔաղաքականությունՀԱՅՏԱՐԱՐՈԻԹՅՈՒՆ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախը դավադրաբար հանձնած դավաճան Նիկոլը ձերբակալել է ստորագրված պիղծ փաստաթղթի դեմ պայքարող ընդդիմության մի շարք առաջնորդների։ Վստահեցնում եմ, որ քաղաքական և ազգադավ այս ձերբակալություններով անհնար է լռեցնել մեր ձայնը, և դավաճանը պետք է հեռանա։ Բանտում, թե ազատության մեջ՝ անձամբ ես շարունակելու եմ իմ անզիջում պայքարն այս դավաճանական փաստաթղթի կենսագործման դեմ։ Կոչ եմ անում չվհատվել, համախմբվել, շարունակել միասնական պայքարը՝ հանուն մեր ազգի արժանապատվության։
Անզիջում է պայքարն այս դավաճանական փաստաթղթի և այն գաղտագողի ստորագրած անձի դեմ։
«Հայրենիք» կուսակցության նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյան