Հայերեն

Ուշագրավ զարգացումներ Արաբական աշխարհում

Աշխարհ

1in.am

Եգիպտոսի Արաբական Հանրապետության խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացնելը պայմանավորված է եգիպտա-թուրքական հարաբերությունների սրմամբ:

Հայ մասնագետներն այսպես են մեկնաբանում տեղեկությունը Եգիպտոսից, ըստ որի՝ եգիպտական խորհրդարանի ավելի քան 300 պատգամավորներ աջակցություն են հայտնել 1915 թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին բանաձևի նախագծին: Նշվում է, որ բանաձևը կարող է ընդունվել մինչև 2016-ի տարեվերջ, թեև փորձագետները դժվարանում են հստակ ասել, թե ինչ աստիճանի հավանականություն կա, որ բանաձևը կհաստատվի:

Մասնավորապես, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը կարծում է, որ ներկայումս Եգիպտոսում շատ նպաստավոր վիճակ է ստեղծվել Հայոց ցեղասպանության ճանաչման համար, և օրինակ՝ գիտական շրջանակներն այդ երկրում հակված են ճանաչելու ցեղասպանությունը:

Պատմաբանը չի բացառում, որ Եգիպտոսի կողմից ճանաչման դեպքում Հայոց ցեղասպանության ճանաչման ալիք բարձրանա Արաբական աշխարհում:

«Չի բացառվում, հատկապես եթե հիշենք, որ Թուրքիան վերջին տարիներին ներկայանում էր որպես իսլամական աշխարհի լիդեր, և այդ քաղաքականությունը ձախողվեց, և հարևանների հետ «զրո խնդիրը» դարձավ 100 տոկոս խնդիր բոլոր հարևանների»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Աշոտ Մելքոնյանը:

Ընդհանրապես, արաբական որևէ երկիր պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իսկ եթե լինենք ավելի ճշգրիտ, որևէ իսլամադավան արաբական երկիր չի ճանաչել, քանի որ կա բացառություն՝ Լիբանանը, որը նախ, առանցքային նշանակություն չունի Մերձավոր Արևելքում, երկրորդը՝ չի համարվում մուսուլմանական պետություն:

Վերջին մի քանի տարիներին Սիրիան է զգալիորեն մոտեցել ցեղասպանության ճանաչմանը՝ այդ երկրում շարունակվող հակամարտության և Թուրքիայի հետ հարաբերությունների ծայրաստիճան սրման համապատկերում: 2015-ի մարտին Սիրիայի խորհրդարանում՝ Ժողովրդական ժողովում, հրավիրվեց հատուկ նիստ ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ելույթ ունեցավ խորհրդարանի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամը՝ փաստելով, որ 100 տարի առաջ օսմանյան կառավարությունը ցեղասպանություն է իրականացրել բարեկամ հայ ժողովրդի հանդեպ, և իրենք լիակատար համերաշխություն են հայտնում հայ ժողովրդին: Հայոց ցեղասպանության մասին իր հարցազրույցներում խոսել է նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը, բայց պաշտոնական բանաձև Սիրիայում առայժմ չի ընդունվել:

Արաբագետ Գոռ Գևորգյանը չի կարծում, որ Եգիպտոսի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչումը լուրջ նախադեպ կդառնա արաբական մյուս երկրներում ցեղասպանության ճանաչման համար, քանի քաղաքական իրավիճակը արաբական շատ երկրներում այնքան անկայուն է, որ դժվար թե այդ երկրները ուշադրություն դարձնեն ցեղասպանության հարցին:

Եգիպտոսի խորհրդարանականների քայլը, արաբագետի խոսքերով՝ հակաթուրքական բնույթ ունի: Եգիպտոսի հայկական համայնքն էլ փոքրաթիվ է, վերջին շրջանում հայերի թիվն էլ ավելի է նվազել Եգիպտոսում, ուստի սա չենք կարող վերագրել հայկական լոբբինգին: Ամենակարևոր գործոնը այստեղ Եգիպտոսի ներկայիս նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի և Թուրքիայի ղեկավարության լարված հարաբերություններն են:

Հարցին, թե ի՞նչ դերակատարում է ունեցել հայկական դիվանագիտությունը այս հարցում, մեր զրուցակիցն ասաց, որ բոլոր արժանի դափնեպսակները տալով Եգիպտոսում Հայաստանի դեսպանին՝ որպես լավ դիվանագետ, չի կարծում, թե եգիպտական իշխանությունների այս որոշումը Եգիպտոսում հայկական դիվանագիտության հաղթանակն է կամ զուտ հայկական դիվանագիտության գործունեության արդյունքը:

«Իրականում սա հետաքրքիր գործընթաց է: Այստեղ առաջին հերթին պիտի հաշվի առնենք եգիպտա-թուրքական հարաբերությունները: Հայտնի է, որ Սիսիի գլխավորած իշխանությունը առաջին իսկ օրվանից չի ընկալվել Թուրքիայի կողմից՝ իբրև օրինական իշխանություն. Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ հնարավոր է՝ միջազգային դատապարտություն լինի Սիսիի նկատմամբ, որովհետև Սիսին իշխանության է եկել հեղաշրջման միջոցով և անօրինական ձևով: Բոլորը գիտեն, որ Էրդողանը հակված էր դեպի իսլամիստների՝ «Մուսուլման եղբայրների» իշխանության գոյատևումը Եգիպտոսում: Սա է հիմնական փաստարկը, որը կարող ենք օգտագործել: Ըստ էության՝ մյուս փաստարկները ևս կապվում են Թուրքիայի հետ: Եգիպտա-թուրքական հարաբերություններն այն աստիճան լարված են, որ Եգիպտոսը նույնիսկ արգելել էր Թուրքիայի տուրիստական օդանավերի մուտքը Եգիպտոս: Վերջերս լարվածությունը, կարծես թե, մի փոքր թոթափվեց, Եգիպտոսն ու Թուրքիան փոխադարձ արտահայտություններ արեցին, բայց կրկին չեմ կարծում, որ հարաբերությունները շիտակ կլինեն»,- «Առաջին լրատվական»-ին ասաց Գոռ Գևորգյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ի՞նչ հավանականություն կա, որ բանաձևը կընդունվի, Գոռ Գևորգյանն ասաց․ «Եգպիտոսը չունի տնտեսական այնպիսի կախվածություն Թուրքիայից, որպեսզի վախենա գնալ այդ քայլին, բայց առհասարակ թուրքական գործոնը Արաբական աշխարհում շատ ազդեցիկ է, ինչը շատ կարևոր է:

Արաբներից շատերը ձգտում են Թուրքիայի հետ ունենալ դրական կանոնավոր հարաբերություններ: Նույնիսկ Բաշար ալ-Ասադը, մինչև այս վիճակի մեջ հայտնվելը, Թուրքիայի հետ դրական հարաբերություններ ուներ: Նույնը կարելի է ասել նաև Եգիպտոսի քաղաքականության մասին»:

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված