Լեռնային Ղարաբաղի բնակչությունը չպետք է տարիներ շարունակ պատրանքներ ունենար յոթ շրջանների հետ կապված․ Լավրով
ԱշխարհԼՂՀ բնակչությունը չպետք է պատրանքներ ունենար Լեռնային Ղարաբաղի շուրջ յոթ շրջանների հետ կապված, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Ես մեկ անգամ ևս շեշտեմ. չպետք է որևէ պատրանք լիներ, որ Լեռնային Ղարաբաղի յոթ շրջանները պետք է հավերժ մնան այն դիրքում, որում գտնվում էին մեկուկես կամ երկու ամիս առաջ։ Պատասխանատու մարմինները պարտավոր էին բնակչությանը բացատրել, թե ինչ կարող է լինել: Ինչ-որ փուլում այդ կարգավորումը պետք է իրականացվեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված երկար տարիներ սեղանին դրված սկզբունքներին համապատասխան և ճանապարհ հարթեր, որպեսզի այս հակամարտությունը կարգավորվի առանց որևէ արյունահեղության, ցանկացած ոք այս տարածաշրջանում», - ասել է Լավրովը: