Եգիպտացի տղամարդը, բողոքելով կոռուպցիայից, ինքնահրկիզվել է Կահիրեի կենտրոնական հրապարակում
ԱշխարհԵգիպտացի տղամարդը Կահիրեի կենտրոնում` Թահրիր հրապարակում, ի նշան իր բողոքի ըննդեմ կոռուպցիայի, ինքնահրկիզվել է, հայտնում է ТАСС-ն ու վկայակոչելով Կահիրեի ուժային կառույցների իր աղբյուրներին` նշում, որ տղամարդը ծանր վիճակում տեղափոխվել է քաղաքային հիվանդանոցներից մեկը:
Սոցիալական ցանցերում տարածվել են տեսանյութեր, որոնց մի մասը ականատեսներն են նկարահանել, մյուս մասը` հենց ինքը` իր ինքնահրկիզումը ցուցադրելով ֆեյսբուքյան ուղիղ եթերում:
Տեսանյութերից մեկում նա ներկայանում է որպես Մուհամմեդ Հոսնի ալ-Հարիբ Մուստաֆա, մասնագիտությամբ` աուդիտոր, որը բանկում է աշխատում և, ըստ իրեն, կառուպցիոն սխեմաներ է բացահայտել ու պետությանը վերադարձրել ավելի քան 1.5 միլիոն դոլար, սակայն իրեն աշխատանքից հեռացրել են, ապա` հետապնդել իրեն ու իր ընտանիքին:
Ոստիկաններն ու անցորդները փորձել են մոտենալ նրան, սակայն տղամարդը ոչ ոքի մոտիկ գալ թույլ չի տվել, ապա` բենզին է լցրել ինքն իր վրա ու ինքնահրկիզվել: