Հայերեն

Մոսկվան ու Անկարան «անջատեցին» Ղարաբաղը․ ինչ է կատարվում նրանց միջև

Աշխարհ

Նոյեմբերի 13-ին ռուսական պատվիրակությունը կայցելի Թուրքիա՝ քննարկելու համար Լեռնային Ղարաբաղում համատեղ դիտորդական կենտրոնի ստեղծման հարցը, Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մենք նշանակալի ենք համարում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը։ Ուրբաթ Թուրքիա կժամանի Ռուսաստանից պատվիրակություն՝ քննարկելու համար Ղարաբաղում համատեղ դիտորդական կենտրոնի ստեղծման մանրամասները», ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն իր հերթին նշել է, որ նոյեմբերի 13-ին «ընդլայնված պատվիրակություն կժամանի Ռուսաստանից: Կքննարկվեն մարտավարական եւ տեխնիկական հարցեր այն մասին, թե ով որտեղ կտեղակայվի եւ ով ինչով կզբաղվի »,- ասել է նա: Բացի այդ, Աքարը նշել է, որ «Թուրքիան գտնվում է կարգավորման կենտրոնում: Մենք եւ՛ բանակցությունների սեղանի շուրջ ենք, եւ՛ «գետնի վրա»: Ոչ մի «կատարված փաստի» մասին խոսք չկա»:

Եռակողմ հայտարարությունից հետո Թուրքիայի ու Ռուսաստանի պաշտոնատարները յուրօրինակ «լեզվակռվի» մեջ են։ Թուրքերը պարբերաբար խոսում են Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծման եւ թուրք խաղաղապահների ներկայության մասին, Ռուսաստանը պարբերաբար հերքում է եւ նշում, որ ռուս խաղաղապահները տեղակայվելու են Ղարաբաղում, համատեղ դիտորդական կենտրոնը՝ «Ադրբեջանի բուն տարածքում», իսկ թուրք խաղաղապահներ չեն լինելու։

Ընդ որում, այս լեզվակռիվը տեղի է ունենում օրը մի քանի անգամ։ Թուրքիայի պաշտպանության նախարարը հանդիպման նախօրեին հայտարարում է, որ ոչ մի կատարված փաստ չկա, այսինքն՝ հարցը բաց է մնում, թե ով որտեղ է տեղակայվելու։ Խնդրին անդրադարձել է նաեւ Թուրքիայի նախագահի գրասենյակը, հայտարարելով, որ կենտրոնը տեղակայվելու է Ադրբեջանի գրաված տարածքում։ Ի պատասխան Կրեմլի խոսնակն ասել է, որ դա չի համապապատասխանում իրենց ընկալումներին, եւ որ կենտրոնը պետք է տեղակայվի Ադրբեջանի բուն տարածքում։

Ակնհայտ է, որ Բաքուն ու Անկարան Ռուսաստանին «ներս են թողել» Շուշիի վերաբերյալ գործարքից հետո եւ հիմա խաղում են նրա հետ։ Թուրքերն ակնհայտորեն ցանկանում են պոկել ավելին, հնարավոր է՝ նույն այդ համատեղ կենտրոնը հենց Շուշիում կամ Ղարաբաղի մի որեւէ այլ մասում տեղակայելու համար։ Առավել եւս, որ ըստ Պեսկովի՝ եռակողմ հայտարարության մեջ կենտրոնի տեղակայման վայրի մասին ոչինչ ասված չէ եւ դա առանձին պայմանավորվածության առարկա է։

Հետաքրքիր է, որ այս վեճում թուրքերն էլ, ռուսներն էլ Ադրբեջանից «անջատում» են Ղարաբաղը։ Ամեն դեպքում, վաղն այդ հարցը կպարզվի, որից էլ պարզ կդառնան Ղարաբաղի օկուպացիայի ռազմավարության հիմնական տարրերը։ Այսօր հայտարարվեց, որ ռուս խաղաղապահները մտել են Ստեփանակերտ։

Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը
Ամենադիտված