Ռուսաստանը չի լքել Հայաստանին, նա բոլոր ջանքերը գործադրել է ղարաբաղյան խնդիրը լուծելու համար. Զախարովա
ԱշխարհՌուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննադատել է լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումները և բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ Մոսկվան հրաժարվել է ղարաբաղյան հակամարտությունում իր դաշնակցից: Ընդհակառակը, ըստ նրա, Ռուսաստանն իր բոլոր ուժերն ուղղել է պատերազմը դադարեցնելուն՝ նախ քաղաքական, օգտագործելով դիվանագիտություն, միջազգային իրավունք, բանակցային գործընթաց, ապա խաղաղապահներ:
Զախարովան կարծում է, որ բոլոր նրանք, ովքեր այսօր «փորձում են ավելի բարձր գոռալ թերթերում և հեռուստածրագրերում, պետք է հիշեն, որ տարածաշրջանի և նրա բնակիչների անվտանգությունը, խաղաղությունն ու ապագան ապահովում են ռուս խաղաղապահները»: