Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, ազատ արձակվեց
ՔաղաքականությունՀՀ վերաքննիչ քրեական դատարանը նախագահությամբ դատավոր Ալեքսանդր Ազարյանի երեկ՝ նոյեմբերի 12-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։
NEWS.am-ի հետ զրույցում նրա պաշտպանների Կարեն Մեժլումյանն ասաց, որ գումարն արդեն փոխանցված է եւ Նարեկ Սարգսյանն ազատության մեջ է։
Պաշտպանը նշեց, որ Նարեկ Սարգսյանն ունի առողջական խնդիրներ, սակայն համավարակով պայմանավորված՝ բժշկական կենտրոն դեռ չի տեղափոխվելու։
Նշենք, որ այս քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։