Համահայկական հիմնադրամը խոստանում է հրապարակել հաշվետվություն
Հասարակություն«Հայաստան» համահայկական հիմնադրամը խոստանում է առաջիկա օրերի ընթացքում հրապարակել հիմնադրամի այս ընթացքում իրականացված ծրագրերի և ծախսերի վերաբերյալ հաշվետվություն։ Հիմնադրամից վստահեցնում են, որ այն շարունակում է իր աշխատանքները։
«Ձեր նվիրատվությունների շնորհիվ աջակցություն և մարդասիրական օգնություն է տրամադրվում Արցախից տեղահանված բնակչությանը և օգնության կարիք ունեցող մեր հայրենակիցներին։ Լինելով անկախ և չքաղաքականացված կազմակերպություն` մենք նախընտրեցինք լուռ մնալ անցած շաբաթվա ընթացքում` հարգելով զոհերի հիշատակը և հասկանալով մեր ժողովրդի ցավն ու հուսահատությունը։ Վստահեցնում ենք, որ մեր աշխատանքները շարունակվում են բնականոն հունով, և առաջիկա օրերի ընթացքում կհրապարակվի Հիմնադրամի՝ այս ընթացքում իրականացված ծրագրերի և ծախսերի վերաբերյալ հաշվետվություն»,- հայտնում են հիմնադրամից: