Արցախում ռուս խաղաղապահ ուժերի հրամանատարը հայտնել է, թե ինչ ազգություն ունի
ԱշխարհԱրցախում ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովը հայտարարել է, որ ինքն ազգությամբ տաբասարանցի է ու կապ չունի հակամարտող կողմերի ազգությունների հետ:
«Եթե բոլորին դա այդքան հետաքրքիր է, ապա ասեմ, որ ես ծնվել եմ Դաղստանում, ազգությամբ տաբասարանցի եմ»,-ասել է նա:
Տաբասարանցիները Դաղստանի ամենահին ազգերից են, ապրում են հանրապետության հարավ-արևելյան մասում:
Մուրադովը հավելել է, որ իր համար հակամարտության գոտում ազգությունը կարևոր չէ, ինքը կատարելու է իր զինվորական պարտքը: