ՆԳ նախկին փոխնախարար Գրիգոր Գրիգորյանի տունը խուզարկել են, նա այժմ ԱԱԾ-ում է
ՔաղաքականությունՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները քիչ առաջ խուզարկել են ՆԳ նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանի տունը եւ նրան հրավիրել ԱԱԾ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա որդին` Աշոտ Գրիգորյանը` նշելով, որ այս պահին իր հայրն ԱԱԾ-ում է:
«Չգիտեմ, ինչ էին խուզարկում, չգտան ինչի համար, որ եկել էին, չպարզաբանեցին, թե կոնկրետ ինչի են խուզարկում»,-ասաց նա:
Նա հավելեց, որ հայրը վաղուց քաղաքականությամբ չի զբաղվում, ընդդիմադիրների հրավիրած հանրահավաքին էլ չի մասնակցել:
Նշենք, որ ԱԱԾ-ն ասյօր ձերբակալել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, ԱԱԾ հրավիրել մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչների: