Թուրքիան բանաձև է պատրաստում, որով իրավունք կունենա ԼՂ ուղարկել ԶՈւ ստորաբաժանումներ
ԱշխարհԹուրքական Sabah լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանը սկսել է պատրաստել բանաձեւ, որը Անկարային օրինական իրավունք կտա թուրքական զինված ուժերի ստորաբաժանումներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես պատրաստվում է այդ բանաձևի ստորագրմանը, իսկ դրանում շարադրվելու են տեղեկություններ Լեռնային Ղարաբաղում թուրքական բանակի տեղակայման վայրերի եւ նրա առջեւ դրված խնդիրների մասին ։