Հայկական պետությունը դավաճանել է հայկական բանակին
Blog«Այս վեց օրերի ընթացքում, դեմ գնալով ցանկացած տրամաբանության ու ցանկացած բարոյականությանը, երկր ամբողջական կապիտուլիացիայի պատասխանատու թիմը, ոչ միայն չի հեռանում, այլ ստորության նոր դեպքեր է գրանցում։ Մենք հասել ենք մի հանգրվանի, երբ ունենալով կորսված Արցախ, ունենալով հազարավոր զոհեր, իրավապահ համակարգը հետևողականորեն սկսել է հետապնդել այս պատերազմի մասնակիցներին, նրանց նկատմամբ կիրառվում են ամենածիծաղելի ու շինծու մեզադրանքները, որոնց միակ տրամաբանությունը՝ Նիկոլ Փաշինյանի հարատև իշխանությունը պահպանելն է, այն պարագայում, երբ պատմության բոլոր նման դեպքերում առաջնորդը լավագույն դեպքում քրեական պատասխանատվության է ենթարկվել, և հեռացվել է իշխանությունից», - այս մասին դատարանի դիմաց հայտարարեց Նարեկ Մալյանը։
Նա շեշտեց, որ այսօր դատվում են այն մարդիկ, որոնք 45 օրերի ընթացքում իրենց արյամբ փորձում էին կանխել այս անխուսափելի թվացող աղետը, սակայն աղետը առաջնագծում ամենևին էլ առջևից չէր գալիս, և որ կռված տղաներից յուրաքանչյուրը կփաստի, որ ամենասարսափելի աղետը պատերազմի առաջին իսկ օրվանից ստացել են թիկունքից՝ հայկական պետությունը դավաճանել է հայկական բանակին։