Հայերեն


Կապիշոնով, կասկածելի դեմքով տատիկներ երրորդմասցի Լյովիկի սպանության գործով

Հասարակություն

Armtimes.com

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերոջ սպանության գործով հերթական դատական նիստը:

Դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, շարունակեց ուսումնասիրել դեպքի օրը գործով երեք ամբաստանյալի շարժը «արձանագրած» տեսագրությունները: Խոսքը վերաբերում է Էրեբունի վարչական շրջանում գտնվող տարբեր օբյեկտներից առգրավված տեսախցիկների արձանագրություններին: Դրանք հետազոտվեցին դատական նիստերի քարտուղարուհու համակարգչով: Գործով ամբաստանյալներին տեսագրություններում ոչ միայն «չհայտնաբերեց» պաշտպանական կողմը, այլ նաեւ գործով մեղադրող դատախազները:

Մասնավորապես, զննության արձանագրություններն ուսումնասիրելիս դատախազը նախ նշում էր, թե որ տեսանյութի որ րոպեում են երեւում երեք անձը եւ նրանց տեղափոխած տաքսի ավտոմեքենան, սակայն դատարանում հրապարակված տեսանյութերից որեւէ բան հասկանալի չէր: Մեկ ժամից ավելի տեւած զննությամբ` որեւէ դրվագում չերեւացին երեք «կապիշոնով» երիտասարդը, առավել եւս` ամբաստանյալներ Գաստիկը, Ծըգլը եւ Տլեն: Այսինքն՝ քննիչն արձանագրության մեջ նշել էր, որ, ասենք, տվյալ տեսանյութում այսինչ ժամին, այսինչ րոպեին երեք անձ մոտենում են ցայտաղբյուրին, այդ երեք անձը Գաստիկը, Ծգըլն ու Տլեն են:

Բայց տեսանյութի դիտման ընթացքում քննիչի նշած ժամին ու րոպեին երեք անձը ցայտաղբյուրին չեն մոտենում: Անցուդարձ անողները շատ են, բայց ցայտաղբյուրին մոտեցողներ՝ ոչ: Այս կապակցությամբ ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը դատարանին խնդրեց արձանագրել, որ զննության արձանագրությունն իրականությանը չի համապատասխանում: ««Կապիշոնով» կասկածելի դեմքով տատիկներ անցան»,- զննության աձանագրությունն ուսումնասիրելիս կատակում էր պաշտպանական կողմը:

Տեսանյութերի ուսումնասիրությունը նյարդայնացնում էր գործով ամբաստանյալներին եւ դահլիճում ներկա գտնվող անձանց, քանի որ դրանցում գործին վերաբերող որեւէ հանգամանք, ըստ էության, ի հայտ չեկավ: Այս կապակցությամբ նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը նկատողություն արեց ամբաստանյալներից Սարգիս Գրիգորյանին՝ Ծըգլին, ասելով. «Ինչո՞ւ եք շտապում, ինչի՞ց եք ուշանում, մեկ է ՝ գնալու եք, խցում նստեք, հեն ա` էստեղ նստած եք, գոնե դատարանում օդը մաքուր է»: Ինչին ի պատասխան Ծըգլն արձագանքեց. «Սենց բաներ տեսնում՝ ներվայնանում եմ: Նստած նայում ենք, թե ով ինչ առեւտուր արեց», իսկ Գաստիկն էլ ասաց. «Ձեզ հարգում եմ (նկատի ունի դատավորին,-հեղ.), դրա համար եմ եկել, թե չէ՝ չէի գա»: Դատարանում իր վրդովմունքն արտահայտեց նաեւ Գաստիկի քեռին եւ դուրս եկավ դատարանի դահլիճից, ինչից հետո դատավորը հորդորեց նիստերին նյարդայնացող անձանց՝ չգալ դատերին: «Ինձնից շատ, հաստատ, ոչ մեկ չի ներվայնանում»,- նշեց նա:

Տեսագրություններ կային, որոնց տեւողությունն ավելի քան մեկ ժամ էր եւ քննիչը չէր նշել, թե որ րոպեին է արձանագրվել երեք ամբաստանյալների շարժը: Սա պատճառ դարձավ, որ մեղադրող դատախազ Արամյանը եւս մեկ անգամ միջնորդի հետաձգել նիստը, որպեսզի մեղադրանքի կողմը դիտի հետազոտելի տեսանյութերը, համեմատի քննիչի կազմած զննության արձանագրության հետ: Այս միջնորդությանն ի պատասխան ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը խնդրեց չհետաձգել դատական նիստը, ապա դժգոհեց.

«Նախ եւ առաջ հիշեցնեմ, որ մեղադրող դատախազը պետք է հսկողություն իրականացներ գործի նկատմամբ, ավելին մեղադրանքը պաշտպանելիս պետք է ծանոթ լիներ ապացույցներին: Արդեն երրորդ դատական նիստն ենք հետաձգում այն պատճառով, որ մեղադրողները պետք է տեսանյութերի րոպեները բերեն, մեզ ցույց տան, թե ինչ է կատարվում: Ամեն դատական նիստին գալիս ենք, բացում ենք տեսանյութը, պարզվում է՝ մի բան էն չի, ու նիստը հետաձգում ենք: Հիմա ի՞նչն է խնդիրը՝ ֆայլերը կան, րոպեները նշված են, նայենք՝ քննիչի արձանագրած երեք անձը տվյալ րոպեին անցնո՞ւմ են, թե՞ չեն անցնում, զննության արձանագրությունը տեսանյութին համապատասխանո՞ւմ է, թե՞ չէ: Նիստերի անընդհատ հետաձգելն ինչի՞ համար է: Եթե ֆայլի մեջ րոպե գրված չլիներ, մեղադրողի միջնորդությունը տրամաբանական կլիներ, բայց եթե տեսնում ենք, որ զննության արձանագրությունն իրականությանը չի համապատասխանում՝ մեղադրողն ումի՞ց՝ ի՞նչ է պարզելու:

Չմոռանանք, որ վերջին հաշվով ամբաստանյալներն անազատության մեջ են գտնվում: Դուք էլ, հարգելի դատարան, անընդհատ նայում եք իրենց, ասում եք՝ մի՛ խոսացեք, մի՛ շնչեք, մի՛ արտաշնչեք: Դուք պետք է հասկանաք, որ իրենք էլ մարդ են ու գտնվում են անազատության մեջ՝ այս ապացույցներով: Նստած նայում ենք ու գուշակում ենք՝ էն ի՞նչ շողք անցավ, էն Գաստի՞կն էր, թե՞ չէ, էն Ծգը՞լն էր, թե՞ չէ: Եւ էս ապացույցներով էս մարդիկ էսքան ժամանակ անազատության մեջ են: Հետաձգումներն ամբաստանյալների հաշվին են, որովհետեւ մենք ազատության մեջ ենք, իրենք են տուժում»: Թեեւ պաշտպանն առարկեց մեղադրողի միջնորդության դեմ՝ այնուամենայնիվ, դատարանը բավարարեց այն՝ եւս մեկ «շանս» տալով մեղադրող դատախազին:

Այսպիսով՝ դատական նիստը հետաձգվեց. սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին:

ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասին
Ամենադիտված