Բրիտանիան «պետք է ընտրություն կատարի», եթե ցանկանում է նոր առեւտրային համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետ
ԱշխարհԲրիտանիան «պետք է ընտրություն կատարի», եթե ցանկանում է նոր առեւտրային համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետ: Այս մասին հայտարարել են բլոկում երեք դիվանագիտական աղբյուրներ՝ հավելելով, որ Brexit-ի հարցով բանակցողները դեռ փոխադարձ ընդունելի լուծումներ չեն գտել երեք առավել կարեւոր վիճելի հարցերի շուրջ, հաղորդում է Reuters-ը:
Իռլանդիան եւ ԵՄ անդամ պետությունները հայտարարել են, որ Լոնդոնն ու Բրյուսելը 10 օր ունեն առեւտրային բանակցությունները ապաարգելափակելու համար, որպեսզի խուսափեն 2021 թվականից սակագների սահմանումից եւ քվոտաներից եւ շուրջ 1 տրիլիոն դոլարի չափով առեւտրի համար վնասից:
«Նրանք դեռ չեն հասել նրան, ինչի հույս ունեին»,-ասել է ԵՄ դիվանագետներից մեկը: