Նիկոլ Փաշինյանը հայտնի ստատուսը գրել է Գորիսից ժամանած կնոջ հետ քննարկումից հետո
Քաղաքականություն«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին՝ ցերեկը, Նիկոլ Փաշինյանը հրավիրել է ՔՊ վարչության նիստ, որի ժամանակ շատ խաղաղ քննարկել է առաջիկա անելիքները, կադրային հարցեր և նյարդայնության նշաններ ցույց չի տվել։
Նիստի ավարտից հետո, երբ լուր է ստացվել, որ դատարանն ազատ է արձակել Արթուր Դանիելյանին և Արթուր Վանեցյանին, իսկ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հայտարարություն է տարածել, նա ափերից դուրս է եկել և Գորիսից ժամանած կնոջ հետ քննարկելուց հետո գրել է հայտնի ստատուսը»: