Ալիևն ասել է, որ հայերից փոխհատուցում են պահանջելու Քարվաճառում սեփական տներն այրելու համար
ԱշխարհԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր է փոխհատուցում պահանջել Հայաստանից Քարվաճառում տների այրվելու համար:
Նշենք, որ որոշ արցախցիներ այրում են իրենց տները հեռանալուց առաջ, որպեսզի այն չթողնեն թշնամուն:
Ալիևը հայտարարել է, որ փորձագետներ են հրավիրելու, հաշվվելու է վնասի չափն ու հայկական կողմից փոխհատուցում է պահանջվելու: