Թուրքիան շարունակում է ահաբեկիչների տեղափոխել Ադրբեջան
ԱշխարհԻնչպես փոխանցում է Ինֆոտեկա 24-ը, ամերիկացի հայտնի լրագրող Լինդսի Սնելն իր Թվիթերյան էջում հայտնել է, որ սիրիացի ահաբեկիչները դեռ Ադրբեջանում են:
«Լսել եմ, որ սիրիացի վարձկանները դեռ գտնվում են Ադրբեջանում (բացի մեկ ամիս առաջ ուղարկված 700 հոքուց) ։ Նաև խոսակցություններ եմ լսել այն մասին, որ դեռ ավելի շատ են ուղարկվելու։ Պատճառը չգիտեմ, սպասում եմ մանրամասներին։ Ենթադրվում էր, որ Թուրքիան/Ադրբեջանը կցանկանան, որ նրանք արագ հեռանան, որպեսզի շարունակեն հերքել իրենց ներկայությունը, բայց, հնարավոր է, որ ոչ», - գրել է Սնելը։
Հիշեցնենք, որ ըստ Սիրիայում մարդու իրավունքների դիտակետի տվյալների ՝ Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ և առաջ Ադրբեջան է տեղափոխվել մոտ 2000 վարձկաններ։