Պատժամիջոցներ Ալիևի և Էրդողանի նկատմամբ. խորհրդարանն ընդունել է բանաձևը
ԱշխարհՆիդերլանդների խորհրդարանն ընդունել է ռազմական հանցագործությունների և Արցախի դեմ վայրագությունների համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, նրա կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և այլոց դեմ անհատական պատժամիջոցներ կիրառելու մասին պատգամավորներ Սադեթ Կարաբուլուտի և Հետլիդ Պլումենի առաջարկած բանաձևերը: Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը:
Դեսպանը նաև հայտնել է, որ ԵՄ-ն լայն էմբարգո է սահմանել Թուրքիային զենք մատակարարելու համար ՝ ագրեսիային մասնակցելու համար։