Ղարաբաղի վերջնական կարգավիճակը դեռ հաստատված չէ․ Վլադիմիր Պուտին
ԱշխարհԻնչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղարաբաղի կարգավիճակը դեռ վերջնական հաստատված չէ։
Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը հեռանկարում իրավիճակի կարգավորման հնարավորություն է տալիս, նշել է նա:
Պուտինը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցումը նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների գլխավոր արդյունքն է:
«Ամենակարեւորը, ինչ հաջողվել է անել, արյունահեղությունը դադարեցնելն է», - ասել է Ռուսաստանի նախագահը:
Նա նշել է, որ Ղարաբաղում մարտերի ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է ավելի քան 4 հազար մարդ․ «Իրականում, ես կարծում եմ, ավելի շատ", - ասել Է Պուտինը՝ ընդգծելով, որ դա կինո չէ, դա ողբերգություն է, որը տեղի է ունենում կյանքում կոնկրետ մարդկանց, կոնկրետ ընտանիքների հետ:
«Այդ պատճառով արյունահեղության դադարեցումը գլխավոր արդյունքն է», - պարզաբանել է ՌԴ նախագահը: