Հոկտեմբերին, երբ դեռ Շուշին հայկական կողմի վերահսկողություն տակ էր, Փաշինյանը հրաժարվեց դադարեցնել ռազմական գործողությունները, Ալիևը համաձայնել էր. Պուտին
ՔաղաքականությունՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հոկտեմբերի, երբ ադրբեջանական ուժերը դեռ չէին գրավել Շուշին, համոզել է Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն Փաշինյանը դեմ է եղել։ Այս մասին Վլադիմիր Պուտինն ասել է հարցազրույցի ժամանակ։
Պուտինը նշել է, որ հոկտեմբերի 20-ին, 19-ին ունեցել է մի շարք հեռախոսազրույցներ Ալիևի և Փաշինյանի հետ, այդ ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերը վերահսկում էին Լեռնային Ղարաբաղի հարավային ոչ զգալի հատվածներ․ «Ինձ հաջողվեց Ալիևին համոզել դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն նրա կողմից կար պայման՝ փախստականների վերադարձ՝ այդ թվում Շուշի, սակայն իմ համար անսպասելի էր մեր հայ գործընկերների դիրքորոշումը, այն ձևակերպված էր այնպես, որ դա իրենց դեպքում անընդունելի էր։ Փաշինյանն ինձ ասաց, որ տեսնում է այդտեղ սպառնալիք Հայաստանի և Ղարաբաղի համար, ինձ համար անհասկանալի է, թե ինչում էր այդ սպառնալիքը, քանի որ խոսքը վերաբերում էր խաղաղ բնակչությանն՝ առավել ևս, որ այդ տարածքում վերահսկողություն էին իրականացնելու հայկական ուժերը՝ այդ թվում Շուշիում, ինչպես նաև հաշվի առնելով մեր խաղաղապահների ներկայությունը»։