Պուտինը՝ Փաշինյանի օրոք հայ-ռուսական հարաբերությունների մասին
ՔաղաքականությունՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին, նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018թ․ զանգվածային ցույցերի արդյունքոււմ իշխանության գալու հանգամանքները չեն ազդել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների վրա։
Պուտինի խոսքով, ինքը «բավարար վստահելի և կառուցողական» հարաբերություններ է հաստատել Փաշինյանի հետ։ «Այդ պատճառով ակնարկները (Երևանի հանդեպ Մոսկվայի վերաբերմունքի փոփոխությունը) այդքան էլ հասկանալի չեն»,-ասել է ՌԴ նախագահը։
Խոսելով Հայաստանի մասին՝ Պուտինը նշել է, որ զանգվածային ցույցերի արդյունքում հասարակության պառակումը և իշխանափոխությունը լավ բանի չեն հանգեցնում այն երկրներում, որոնք գտնվում են ռազմական գործողությունների շեմին։