ՌԴ ԴԽ-ն Պուտինին թույլ է տվել Զինված ուժերն օգտագործել Արցախում
ԱշխարհՌԴ Դաշնային խորհուրդն այսօր միաձայն որոշում է կայացրել՝ թույլ տալով ՌԴ նախագահին Լեռնային Ղարաբաղ ուղարկել ռուս խաղաղապահներ ու անհրաժեշտ տեխնիկա, ինչպես նաև ռազմական ու հատուկ տեխնիկա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Որոշման մեջ նշվում է, որ ռուս խաղաղապահներն ուղարկվել են երեք ղեկավարների հայտարարության համաձայն:
Որոշմանը կողմ է քվեարկել 126 սենատոր։