2018 թ․ապրիլ-մայիս ամիսներին Նախիջևանի կողմում զիջել ենք բավական մեծ տարածություն
ՀասարակությունՄենք դեռեւս 2018թ․ապրիլ-մայիս ամիսներին Նախիջեւանի կողմում զիջել ենք բավական մեծ տարածություն։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց գեներալ-գնդապետ, ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը։
«Մենք զիջել ենք Զանգակատան հատվածում, հակառակորդը առաջ է շարժվել մոտավորապես 6 կմ։ Մենք բնագծեր ենք կորցրել Արենիի հատվածում»,- ասաց նա, ավելացնելով, որ դրա համար էր վարչապետին ասել, որ չի կարելի Արտակ Դավթյանին նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։