Ասում է` բոլորը մեղավոր են, բացի ինձնից. Մտածում ես լավ, գուցե՞ աջակիցներ ունի, բայց` ոչ, ինչ-որ ֆեյքեր ունի, որոնք նույնիսկ ինձ են վիրավորանքներ գրում. Սոլովյով
ԱշխարհՌուս հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյով իր Соловьев Live հաղորդաշարի ընթացքում կրկին անգամ անդրադարձ է կատարել Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին․«Ո՞վ էր Նիկոլ Փաշինյանը։ Կարդում ես կեսնագրությունը` ոնչինչ չի ասում։ Նայում ես ելույթները` ոչինչ չեն ասում։ Կեղծ խոստումների` գողացվածը վերադարձնելու, ժողովրդին հարստացնելու և նման սուտ տեխնոլոգիաների հիման վրա եկավ դարձավ մի ամբողջ երկրի վարչապետը, որը պատերազմի վտանգի մեջ էր։ Իսկ ի՞նչ նա արեց։ Հանձնեց Արցախը, ունեցավ հազարավոր զոհեր, հազարավոր վիրավորներ. Բացի պատերազմից և զոհերից, ուրիշ ոչինչ չտվեց հայ ժողովրդին»,-ասել է հաղորդավարը:
Սոլովյովը խոսել է նաև Փաշինյանի չհեռանալու մտադրության մասին․ «Չեմ դադարում զարմանալ։ Մարդը պարտվել է պատերազմ, հանձնել քաղաքներ, ռազմավարական նշանակության քաղաքներ, տվել է հազարավոր զոհեր և վիրավորներ, փչացրել հարաբերությունները դաշնակիցների հետ, մեծ ազգի արժանապատվության համար խնդիրներ ստեղծել, բայց չի ուզում հեռանալ։ Ասում է` բոլորը մեղավոր են, բացի ինձանից։