Լավրովն ու Շոյգուն գալիս են Հայաստան
ԱշխարհՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստան կայցելեն:
24News-ի տեղեկություններով՝ այցը կկայանա նոյեմբերի 21-ին: Այցի հստակ օրակարգ չի նշվում, սակայն հայտնի է, որ ծրագրվում է հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Պատվիրակության կազմում են նաեւ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը եւ էկոնոմիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: Պատվիրակությունը Հայաստանում կմնա մի քանի ժամ: