Հայերեն

Շուշիում նոր հարված հայի հավատքին. Կաթողիկոսը տվե՞լ էր քարտ-բլանշը

Քաղաքականություն

ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ, Լրագրի համար

Նախագահ Պուտինին Ղարաբաղում քրիստոնեական սրբավայրերի հանդեպ հոգածության համար շնորհակալություն հայտնած Կաթողիկոս Գարեգին Բ չի հակադարձել Շուշիի Կանաչ ժամի գմբեթները ոչնչացնելու Ալիեւի որոշմանը: Սա նշանակու՞մ է, որ Կաթողիկոսը կանգնում է վարչապետ Փաշինյանի կողքին՝ Արցախը իբրեւ բեռ հայ պետության եւ ազգային եկեղեցու ուսերից իջեցնելու տերպետրոսյանական երազանքի իրականացման հարցում:

Բոլորիս պարզ է, որ Ռուսաստանում, մայրաքաղաք Մոսկվայում բազմամիլիոն հավատացյալ հոտի խնդիրը կա: Կա տեղի իշխանության բարյացակամության եւ հայ եկեղեցու գործունեությունն անարգել իրականացնելու խնդիրը: Ի վերջո՝ քահանայից եւ սարկավագաց դասը, ինչքան էլ ժուժկալ, միայն սուրբ ոգով չէ, որ սնվում է իր ծառայությունը հոտին մատուցելիս:

Մեծ են նաեւ եկեղեցու գույքային ծախսերը: Ռուսաստանի ղեկավարության կովկասյան հայավեր քաղաքականությանը ընդդիմանալը, լավ ճանաչելով պաշտոնական Մոսկվայի շանտաժի հակումները, դժվար չէ պատկերացնել, թե ինչ արձագանք էր ունենալու: Հիշենք 1904 թվին հայ եեղեցուն պատուհասած ռուսական պետական հալածանքներն ու ժողովրդական «ինքնաբուխ» թալանը միայն:

Իրոք, 3,5-4 միլիոն ռուսահայության կրոնական պահանջները եւ եկեղեցուն նրանց բերած ամենօրյա նյութական նեցուկը թվային համեմատության եզրեր չունեն Ղարաբաղի 120-140 հազարանոց բնակչության հետ: Այս հանգամանքը Մայր Աթոռին ծանր վիճակի մեջ է դնում, ինչի մասին քաջատեղյակ են Ղարաբաղի շուրջ գործարքի ռուս-«ադրբեջանական» կողմում:

Ընդդիմանալու դեպքում հարված է գալու ոչ միայն Եկեղեցու Ռուսաստանի թեմին, այլեւ Ղարաբաղի հանձնման փոդրաթը ստանձնած Երեւանի աշխարհիկ իշխանություններին: Այդպես է՝ սայթաքելով մեկ անգամ, սահելու ես մինչեւ վերջ: Եթե կանգ առնելու կամք չդրսեւորես:

Ահավասիկ, 3,5-4 միլիոն ռուսահայ պատանդները, եւ հինավուրց քրիստոնեական եւս պատանդ մի եկեղեցի: Խնդրեմ՝ 30-ամյա քաղցր թմբիրի արդյունքը: Մոսկվան եւս 20-30 հազար պատանդի կարիք ունի Ղարաբաղում՝ իր «խաղաղապահ» առաքելությունը արդարացնելու համար:

Ինչ ունենք դրանցից զատ: Ունենք Նիկոլ Փաշինյան, Արմեն Սարգսյան եւ նրանց կողքին կանգնած Գարեգին Բ: Այն դեպքում, որ վերջինը, հավատացյալի մեր խոնարհ պատկերացմամբ, առաջին երկուսի հանդեպ հայրապետական խրատի եւ արգելման անվերապահ իրավունք ունի: Որքան ուզում է պետությունը եկեղեցուց անջատված լինի: Մեր սրտերում եւ մեր ուղեղներում հայ եկեղեցին եթե անցյալում պետականակերպ, ապա ներկայիս՝ վերպետական առաքելություն ունի:

Ի դեպ, հենց այդպես է ընկալվում հայ ուղղափառ եկեղեցու առաքելությունն ամենուր աշխարհում: Սա մեր պատմական յուրահատկությունն է, որ իրավունք չունենք զոհաբերելու հանուն  վարչապետ ու նախագահների օտար հպատակության, հողավաճառ նկրտումների կամ որեւէ այլ ապազգային գործողության:

Շուշիի Կանաչ ժամի ավերումը միանգամայն բավարար հիմք է ազատագրված տարածքներից հայ զորքերի դուրսբերումը չեղյալ հայտարարելու համար:

Շարունակություն...

«Ուժեղ Հայաստանը» միջազգային և խորհրդարանական հարթակներում շարունակել է պայքարը՝ ընդդեմ ալիևյան սահմանադրությանԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՈՉ են ասում ալիևյան սահմանադրությանըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումՀայաստանը ժողովրդավարության բաստիլն է, կալանքի` ֆետիշը. Արամ ՎարդևանյանԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՊղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին Սամվել Կարապետյանը անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալԵրեք ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում․ սա ժողովրդավարության ճգնաժամ է. Վարդևանյան Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ) Փաշինյանը «նոր սահմանադրության» անվան տակ կրկին վախեցնում է ժողովրդին պատերազմով․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումըԱգրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ»
Ամենադիտված