ԱԻ նախարար նշանակված Ազգային հերոսը «տակտիկական» նահանջի հեղինակն է
ՔաղաքականությունՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, այսօր ՀՀ ԶՈւ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Անդրանիկ Փիլոյանը նշանակվել է ԱԻ նախարար: Նշենք, որ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար նա նշանակվել էր 2018-ի հունիսին: Այս մասին գրում է 168.am-ը:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 7-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Անդրանիկ Փիլոյանին շնորհվել էր գեներալ-մայորի զինվորական կոչում, իսկ այս պատերազմի ընթացքում նա արժանացավ Ազգային հերոսի կոչման:
168.am-ին հասած տեղեկություններով, Անդրանիկ Փիլոյանը «տակտիկական» նահանջի հեղինակ է: Այսինքն, նա պարտականություն է ունեցել Կուբաթլուն պահելու, սակայն այնտեղից նահանջ է եղել իր կորպուսի ուժերով, որը տրամադրված է եղել այդ ուղղության համար:
Նյութի աղբյուր՝ Analitik.am