Մովսես Հակոբյանի ասուլիսի վերաբերյալ նյութերով ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով
ՔաղաքականությունՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:
Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնել են Հատուկ քննչական ծառայությունից: «Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն»:
Այլ մանրամասներ չեն հայտնում:
ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: