Հայերեն


«Ալիևը, Էրդողանը՝ իր Մեհրիբանով ու հանցագործ թայֆայով, չէին կարող երազել, որ ԼՂԻՄ նախկին տարածքից 1 սմ կարող է ունենային». Էդուարդ Շարմազանով

Քաղաքականություն

ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անելիք չունի, մնում է, որ ի՞նչ անի։

«Հարց եմ տալիս Նիկոլ Փաշինյանին՝ մնում ես, որ ի՞նչ անես, որ հիմա էլ Սյունի՞քը հանձնես։ Հիմա էլ սպեկուլյացիա է անում, ասում է, որ 17 քաղաքական ուժերը ռուս խաղաղապահներին դեմ են, մենք խաղաղապահներին դեմ չենք, խաղաղապահների դեմ հանդես է եկել հենց Փաշինյանը, երբ պատերազմի 4-5-րդ օրը հարցազրույց տվեց ու ասաց, որ իր օրակարգում ռուս խաղաղապահների տեղակայում նախատեսված չէ։ Երբ ասում էր՝ Պուտինի հետ խոսալու չկա, արդեն Մակրոնի հետ շատ կխոսենք, երբ իր թերթում անանուն հոդված էր գրում, թե ռուսների հետ էլ չենք բանակցի, թուրքերի հետ կբանակցենք։ Այդ պրովոկացիաներն են հանգեցրել սրան։ Նիկոլ Փաշինյանը 2,5 տարի իր հիմար, անհեթեթ դավադրական քաղաքականության արդյունքում, որ հրաժարվել է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի պայմանավորվածություններից, որ հայտարարել է, թե Արցախը Հայաստան է, և վերջ՝ մոտեցրել է պատերազմը։ Պատերազմի ժամանակ էլ դավադրաբար ամեն ինչ արել է, որպեսզի մենք այսօր հասնենք այս իրավիճակին»,- Ազատության հրապարակում «Նիկոլ, հեռացիր» հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Է. Շարմազանովը։

Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանն այլևս անելիք չունի՝ նա ավարտված գործիչ է և գնալու է Ալիևի հետ ի՞նչ խոսի, ինչպե՞ս է պաշտպանելու հայկական կողմի շահը։

«44 օր տեսանք, թե ինչպես է պաշտպանում, և այս կապիտուլյացիայի պատճառը մեկ հոգի է՝ Նիկոլ հողատուն։ ՌԴ նախագահն արդեն հայտարարել է, որ, եթե հոկտեմբերի 20-ին կնքվեր համաձայնագիրը, ապա Շուշի էին վերադառնալու փախստականներ, և քաղաքը մնալու էր հայկական ուժերի վերահսկողության տակ։ Ինչու այս նույն համաձայնագրով փախստականների վերադարձ Արցախ, Ստեփանակերտ չկա՞։ Հոկտեմբերի 20-ից հետո բոլոր տարածքային կորուստները, մարդկային կորուստները ուղղի Փաշինյանը, որովհետև հրաժարվել է Պուտինի միջնորդական առաջարկությունից։ Ալիևը, Էրդողանը՝ իր Մեհրիբանով ու հանցագործ թայֆայով, չէին կարող երազել, որ ԼՂԻՄ նախկին տարածքից 1 սմ կարող է ունենային»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը։

Նա նաև շեշտեց, որ վարչապետը ոչ թե պետք է Կառավարության կազմը փոխի, այլ ինքն իրեն պետք է փոխի։

«Ինքը 44 օր ասում էր՝ հաղթում ենք, հաղթեցի՞նք, ինքը հողատու է և պետք է հեռանա, պետք է պայքարենք այնքան, մինչև այս վերջացած գործիչը հեռանա»,- շեշտեց Էդուարդ Շարմազանովը։

Պատասխանելով  ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հարցազրույցին մասին հարցին, թե  Նիկոլ Փաշինյանը շարունակել է նախկինների «ոչ մի թիզ հող» սկզբունքը, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Լ. Զուրաբյանը մոլորության մեջ է, քանի որ իրենք չեն ասել՝ ոչ մի թիզ հող։

«Մենք եղել ենք կարգավիճակի կողմնակից, որ այո, Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, փոխզիջում է եղել, մենք բանակցել ենք տարածքներ կարգավիճակի դիմաց»,- եզրափակեց Է. Շարմազանովը։

Արարատի մարզի պարեկները Վեդիում ձերբակալել են ոչ սթափ և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված վարորդի Տնտեսական ծրագիրը կիջեցնի գները ամենուրեք. Նարեկ ԿարապետյանՎաշինգտոնում Արամ Վարդևանյանի հետ ներկայացրինք Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իրականացվող ճնշումներն ու այլ հրատապ հարցեր․ Շուշանյան Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում Փաստորեն, վարչախումբը ԱԺ ընտրությունները ցանկանում է վերածել Ալիևի պահանջած Սահմանադրության հանրաքվեի. Քրիստինե Վարդանյան ԶՊՄԿ հանքավայրը թռչնի թռիչքի բարձրությունիցՄեկ միասնական բևեռ, թե քաղաքական մսաղաց. հետո չասեք, թե չեմ զգուշացրել. Էդմոն Մարուքյան Սա ադրբեջանական ընտրակաշառք է՝ բենզինի տեսքով․ Արմեն ՄանվելյանՆահատակված տղաների սուրբ գործը ավարտված չէ․ Անահիտ ՊատատյանԹուրքիան և Ադրբեջանը ուժեղացնում են ճնշումը՝ Հայաստանից նոր զիջումների ակնկալիքով․ Արեգ ՍավգուլյանՍպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա ՌԴ-ից և Իրանից դեպի Հայաստան չվերթեր են չեղարկվել Տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի հանդիպումը երիտասարդների հետ․ (տեսանյութ)0% շրջանառության հարկ փոքր և միջին բիզնեսի համար. Հայկ ՖարմանյանԱբու Դաբիում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը «Քաղպայմանագիրը» շարունակում է զտել ընտրական ցուցակը Իրանական գամբիտ. Թուրքիային զրկեցին շանսից ԱՄՆ-ում 11 ամսում շահագործվել է 690 արևային էլեկտրակայան Բանակցային սպասումներին զուգահեռ, Մերձավոր Արևելքում լարվածությունն այնուամենայնիվ մեծանում է․ Արտակ Զաքարյան Ֆրանսիայի սենատը միաձայն կողմ է քվեարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման բանաձևին Աբու Դաբիից հետո՝ ստանալու ենք, թե՞ զիջելու. Էդմոն Մարուքյան Մեզ պետք է գաղափարախոսություն, որի հիմքում կլինեն գիտությունն ու արվեստը․ Լիլիթ Արզումանյան«Ֆասթ Շիֆթ» ընկերության պարզաբանումը Եպիսկոպոսներին կալանավորելու են օդանավակայանից, եթե դրսից Երևան գան, Փաշինյանը վախենում է ժողովից. Աննա Կոստանյան Պետության նպատակը պետք է լինի աշխատող տնտեսության ստեղծումը. Արթուր Միքայելյան «Մենք Էջմիածնի հետ ենք»․ հազարավոր հայեր Եսենտուկիում՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու Շոուն բեմում, պարգևավճարները՝ կուլիսներում Այն մասին, թե ինչ է փորձում մեր ժողովրդի հիշողությունից ջնջել գործող վարչախումբը, և ինչու դա իրեն որևէ կերպ չի կարելի թույլ տա. Ավետիք ՉալաբյանՓոքր բիզնեսը շունչ կքաշի, կընդլայնվի եւ կհամալրի միջին բիզնեսի շարքերը. Գոհար Մելոյան«Շահագրգիռ» միջազգային կառույցներն ու դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրինՑանկանում եմ ելույթներս շարունակել մինչև 36 տարեկանը․ ԾառուկյանՀամայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի ձեռնարկատիրության դեպքեր․ առգրավվել է ծխախոտ և խմիչքՄոսկվան մինչ օրս Նյու Դելիից հայտարարություններ չի լսել ռուսական նավթ գնելուց հրաժարվելու մասին. ԿրեմլԱյստեղ ապագան կառուցվում է, երեխաները սովորում են, նույնիսկ մետրոյի կայարաններում նրանք սովորում են. Ռյուտեն ժամանել Է ԿիևՍա այսօր ստացած հարցման վերջնարդյունքներն են․ Նարեկ ԿարապետյանՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետԻջևան-Սևան-Երևան ճանապարհին փայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորումԵղունգները 2026 թվականի «Գրեմմիի» կարմիր գորգի նոր «հերոսներն են» Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին․ Արամ ՎարդևանյանՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպքԿոնվերս Բանկն ավարտել է Գլոբբինգի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումըՇվեդական ակումբը պայմանագիր է կնքել 19-ամյա հարձակվող Ալբերտ Ալեքսանյանի հետ Սևանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում«Ես ինձ հետ տանում եմ այն զգացողությունը, որ ամեն ինչ ճիշտ է». Իվետա Մուկուչյանի հանգսիտը ԹուլումումԵրբ ԿՍՊ-ն դառնում է բիզնեսի զարգացման շարժիչ ուժ․ Լալա Բախշեցյան«Յուրաքանչյուր օրը պետք է ապրել լիարժեք, որովհետև չգիտենք, թե ինչ է սպասվում վաղը». Արա ՂազարյանԳեղարքունիքում «Opel»-ը գլխիվայր շրջվել է Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամովՋրային պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. 23-ամյա երիտասարդը կալանավորվել է34-ամյա վարորդը «Hyundai Elantra»-ով Երևանի Աթոյան փողոցում վրшերթի է ենթարկել հետիոտնին
Ամենադիտված