Հայերեն

Մեծ խաղն առջևում է

Քաղաքականություն

Բովանդակալից զրույց ունեցանք ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, ֆեյսբուքյան գրառում է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նոյեմբերի 21-ին Երեւանում նա հանդիպել է Սերգեյ Լավրովին, դրանից առաջ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուին, որոնք Հայաստան են ժամանել ՌԴ միջգերատեսչական պատվիրակության կազմում: Այցերի նպատակը Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելությանն ու նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի իրագործմանն առնչվող քննարկումներն են:

«Ասացեք խնդրեմ, մենք ուզում ենք լսել, թե ինչու այդպես եղավ», 2016 թ. ապրիլի 22-ին, քառօրյայից 2 շաբաթ անց Երեւանում Լավրովին հարցրել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչ էր պատասխանել Լավրովը, պարզ չէր: Կամ էլ պատասխանը թերեւս հենց տխրահռչակ պլանն էր:

Փոխարենը, Շոյգուն ասել է, թե ինչ պլաններով են եկել Երեւան արդեն 2020-ի 44-օրյա պատերազմից հետո: Իսկ Լավրո՞վը, նա որեւէ պլանի մասին խոսե՞լ է Հայաստանի վարչապետի հետ: Ի՞նչն է եղել այն բովանդակալից զրույցի առանցքը, որի մասին ֆեյսբուքյան գրառում է արել Նիկոլ Փաշինյանը: Նա արդեն կարիք չուներ Լավրովին հարցնելու, թե ինչու այդպես եղավ: Որովհետեւ Փաշինյանը պատերազմի առաջին օրը ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարել էր, որ պատերազմ կարող էր չլինել, եթե Հայաստանն ընդուներ Լավրովի պլանը: Այսինքն, Փաշինյանը հայտարարեց, որ պատերազմ եղավ, որովհետեւ Հայաստանը չէր ընդունել Լավրովի պլանը:

Ներկայում շատ է խոսվում, որ պատերազմի առաջին օրերին Լավրովը դարձյալ ակնարկում էր պլանի մասին եւ հնարավոր էր կանգնեցնել պատերազմը, ավելի վաղ համաձայնելով դրան: Այսինքն, Ռուսաստանն ուզում էր կանգնեցնել պատերազմը, Ադրբեջանը համաձայն էր, բայց խանգարում էր Նիկոլ Փաշինյանը: Առավել եւս, որ ԶՈՒ ԳՇ պետ Գասպարյանը հենց առաջին օրերից տվել է ամեն գնով կանգնեցնելու խորհուրդ:

Կամ Հայաստանի վարչապետը գործել է քաղաքական ծայրաստիճան անհամարժեք, կամ պատերազմ կանգնեցնելը այլեւս կախված չի եղել Նիկոլ Փաշինյանի «այո» կամ «ոչ»-ից: Այստեղ էական է գնահատել Թուրքիայի դերը, որը մեծացնելով իր ազդեցությունը Բաքվի վրա, հուլիսյան մարտերից հետո պահեց Ալիեւի իշխանությունը: Դրա գինը պատերազմ սկսելն էր: Թուրքիան հազիվ թե այդ պատերազմը սկսել էր մի քանի օր անց մեկ-երկու շրջանով կանգնելու համար, կամ Ղարաբաղի համար: Հազիվ թե դրա համար էին ռեգիոն ներկրվել հազարավոր ահաբեկիչներ:

Թուրքիան կանգնելու էր այն ժամանակ, երբ Ռուսաստանը կորոշեր այլեւս չկանգնել ու միջամտել: Էրդողանն այս տարիների ընթացքում հաշվել է Պուտինի բոլոր «ատամները» եւ գիտե, թե երբ եւ ինչ պարագայում նա «կկծի»: Թուրքիան կանգնեց եւ Բաքվին կանգնեցրեց այն ժամանակ, երբ Պուտինը ցույց տվեց, որ այլեւս չի կարող չմիջամտել:

Իսկ ինչու՞ Պուտինը թույլ տվեց, որ Անկարան գրեթե կիսով չափ կրճատի «Լավրովի պլանը»: Որովետեւ Պուտինին մնացել է դիմադրունակության ռազմավարական ռեսուրս: Մարտավարական մակարդակում նա հերթական անգամ զիջում է Թուրքիային: Ըստ այդմ, քանի դեռ իրավիճակը չի հասնում ռազմավարական գծերի, Ռուսաստանը չի համարձակվում Թուրքիայի հանդեպ ցույց տալ «ատամներ», մի շարք արտաքին ու ներքին գործոններով պայմանավորված:

Դեռեւս 2018-ի օգոստոսին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ռուսաստանն ունակ է զսպել պատերազմը, եւ հետեւաբար պատերազմի պարագայում կնշանակի, որ չի եղել զսպելու ցանկություն: Հայաստանի վարչապետը պատերազմի պատասխանատվությունը դնում էր Ռուսաստանի վրա, ինչպես Սերժ Սարգսյանն էր ապրիլյանից հետո ակնարկում այդ պատասխանատվության մասին Լավրովին: Ռուսաստանն էլ պատասանատվությունը դրեց Հայաստանի վարչապետի վրա՝ Հայաստանի եւ Ռուսաստանի քարոզչական, այդ թվում պետական քարոզչական ալիքներով Փաշինյանին անընդհատ եւ հետեւողական որակելով իբրեւ արեւմտամետ եւ ՌԴ հետ հարաբերությունը խաթարող:

Անպատասխանատվության այդ մթնոլորտում Էրդողանը ստանձնեց պատերազմի պատասխանատվությունը, մտնելով եւ հաստատվելով Կովկասում: Ռուսաստանը կարողացավ լուծել Արցախում հաստատվելու խնդիրը: Մեծ խաղն առջեւում է։

Ընդդիմադիր համախմբման հայտարարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՈՉ են ասում ալիևյան սահմանադրությանըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումՀայաստանը ժողովրդավարության բաստիլն է, կալանքի` ֆետիշը. Արամ ՎարդևանյանԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՊղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին Սամվել Կարապետյանը անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալԵրեք ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում․ սա ժողովրդավարության ճգնաժամ է. Վարդևանյան Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ) Փաշինյանը «նոր սահմանադրության» անվան տակ կրկին վախեցնում է ժողովրդին պատերազմով․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումըԱգրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ»
Ամենադիտված