Նոր պաշտոնանկություն Պաշտպանության նախարարությունում
ՔաղաքականությունՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Գաբրիել Բալայանն ազատվել է Պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից: Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գաբրիել Բալայանին ազատել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: