Հայերեն


Հենց խաղը հասնում է վերջնամասին, Կրեմլը սեփական ագենտուրայի ցանկը ծախում Սարգսյանին

Քաղաքականություն

Հայ-ռուսական հակամարտությունը պատմականորեն նոր բան չէ: Շատ է գրվել դրա մասին, հետաքրքրվողներին խորհուրդ կտամ մտնել hambardzum.am: Կոնկրետ հայ-ռուսական հակամարտության ներկա փուլն ունի երկու շերտ.
1. ռուսական update եղած կայսերապաշտական նկրտումներ, որոնք սկսվում են Պուտինի 3-րդ սռոկից
2․ Հայաստանում և Ռուսաստանում հայազգի պաշտոնյաների, բիզնեսմենների ցանց, որոնք ունեն անձնական կամ բիզնես խնդիրներ Սերժ Սարգսյանի հետ
Այս երկու գծերը հատվել են, և դրա համար էլ հակադրությունը սրվել է:
Պուտինի երրորդ սռոկից առաջ էլ էր Ռուսաստանն իմպերիա, նույնիսկ ալկաշ Ելցինի քաոս Ռուսաստանն էր իմպերիա: Պուտինի առաջին երկու սռոկների ժամանակ էլ Հայաստանի հետ հարաբերությունները կառուցվում էին իմպերիա-պրովինցիա սկզբունքով, սակայն այդ սկզբունքը հիմնականում տեղ էր գտնում տնտեսական ոլորտում, նաև այն պատճառով, որ քաղաքական մասով Քոչարյանը երբեք չի փորձել նույնիսկ մտքի մեջ ընդդիմանալ Կրեմլին: Բացի այդ, Հայաստանում լինելով, ռուսները իրացնում են շատ կոնկրետ խնդիրներ տարածաշրջանում, շատ կոնկրետ և նյութական խնդիրներ: Արդեն Պուտինի երրորդ սռոկից հետո, կապված իր կարիերիստական, ինչպես նաև Ռուսաստանի սոցիալական ու քաղաքական ներքին խնդիրներով, Ռուսաստանը թևակոխում է իմպերիալիզմի՝ ավելի շուտ մասսաներին ուղղված իմպերալիստական դոկտրինների ու պրոպագանդայի նոր փուլ, որը համեմված էր զանգվածային պսիխոզով, անկանոն արխայիզմով, մեկումեջ հղում անելով թե ցարական, թե ցարականը վերացրած սովետական անցյալներին: Մասսաներին մատուցվող փուչիկ պրոպագանդան սակայն անարդյունք չմնաց, մասսաները սկսեցին Կիսելյովի խոսքերից բացի կոնկրետ արդյունքներ ակնկալել իշխանություններից, ինչին հետևեցին Ղրիմը, Նեմցովի սպանությունը, Սիրիան, հիմա էլ ղարաբաղյան հարցը: Ռուսաստանում տեղի ունեցող սոցիալ-քաղաքական այս փոփոխությունների մասին էլ շատ անգամներ անդրադարձել է Բաունովը` carnegie.ru-ում:
Ինչ վերաբերում է հակամարտության երկրորդ շերտին, Սերժ Սարգսյանի նախագահության սկզբում այդ հակադրությունը չկար: Նախ, Սարգսյանը (իր անցյալի համար) Ռուսաստանում ընկալվում էր «սվոյ»: Հետո կնքվում էին բազմամիլիոնանոց վարկային պայմանագրեր, որոնք պիտի սնուցեին Հայաստանը ռուսական փողերով, կնքվում էին «արևմտամետ» Տիգրան Սարգսյանի վարչապետության տարիներին: Սնուցման խողովակ պիտի լինեին մի շարք հայազգի-ռուսաստանաբնակ բիզնեսմեններ՝ իրենց բանկային և բիզնես ստրուկտուրաներով. այդ ստրուկտուրաների անունները դժվար չէ գտնել բաց աղբյուրներից: Հետո պարզվեց, որ այդ վարկերը ոչ թե «ատկատ» են արվում դասական հայաստանյան/հետսովետական 50-50 կամ 60-40 սկզբունքով, այլ պարզապես մսխվում էին ծերից ծեր, ընդհուպ չգործող գործարանների ու անհեռանկար նախագծերի (ասենք Սևանում նավթ գտնելու) վրա։ Սրա պատճառը նաև այն էր, որ շատերի, այդ թվում նշածս շրջանակի համար, Սարգսյանն ընկալվում էր ընդամենը որպես Հայաստանի ադմինիստրատոր՝ թույլ խարիզմայով, որին կարելի էր քցել: Անկեղծ լինենք և ասենք, որ իսկապես 2008-2009-ին Սերժ Սարգսյանը ընկալվում էր շատ թույլ, և ոչ մեկի մտքով չէր անցնի, որ նա կկարողանա համարյա տոտալ վերահսկողության հասնել բոլոր ոլորտներում: Պիտի հատուկ նշեմ, որ հայազգի-ռուսաստանաբնակ բիզնեսմենների ցանկում գրեթե նշանակալի բոլոր անձինք կային այս խաղի մեջ, բացի Սամվել Կարապետյանից: Եվ հենց բացի Սամվել Կարապետյանից և նրա բիզնեսներից, մնացած նախագծերի համար սկսեցին ստեղծվել խիստ բարդություններ Հայաստանում։ Մի խոսքով, փողը, որ գալիս ու ուղղակի մսխվում էր, պարզապես կանգնեց: Իսկ Կարապետյանի ազդեցությունը Հայաստանում ոչ միայն աճեց, այլև ավելին, հակադրության փուլերից մեկում նա միակն էր, ում վստահում էին թե՛ ՀՀ-ում, թե՛ ՌԴ-ում: Այս չիրականացված, մսխված նախագծերը ևս մեկ անգամ վերակենդանացման շանս էին ստանալու սեպտեմբերի 3-ից հետո (երկաթուղի, ատոմակայան): Բայց կրկին հայազգի-ռուսաստանաբնակները քցեցին փողը, և հետ եկանք նույն ցիկլին:
Ու ինչ եղավ արդյունքում: Հատկապես Եվրամիություն-ԵՏՄ քաղաքական իրավիճակի հանգուցալուծումից հետո, զուգակցելով ռուսական իմպերիալիստական-պրոպագանդիստական կոնտեքստը և Պուտինի անվստահություննը Սարգսյանի հանդեպ, ինչպես նաև օգտագործելով Հայաստանում իշխանությունների խիստ անարդյունավետ կառավարման արդյունքում առկա վիճակը, վերոնշյալ ուժերը լծվեցին Հայաստանում քաղաքական օրակարգ թելադրելու գործին: Դա արեցին թե իշխանության միջանցքներում, թե իշխանության միջանցնքերից դուրս:
Երեք մեծ փորձ նախաձեռնեցին, երեքն էլ ձախողվեցին: Մի փորձ էլ նախաձեռնեց Հայաստանը և հաջողեց: «Ծառուկյան նախագահ» փորձը ձախողվեց, ապրիլյան պատերազմը ձախողվեց, «Սասնա ծռերից մինչև վստահության նոր կառավարություն» փորձը ձախողվեց,՝ Էլեկտրիկ Երևանը‬ հաջողեց: Հիմա այդ շրջանակներում չեն հասկանում, թե ինչու են անընդհատ ձախողում, եթե կան թե՛ դրսի դաբռոն ու հարմար պահը, թե՛ ներսի դժգոհությունն ու անհրաժեշտ ռեսուրսը: Ձախողվում է առավելապես ոչ թե Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայություններում աշխատանքի փորձի և բազմաքայլ խաղերի (ինչպես նաև սեփական հակառակորդների պրակտիկան (նաև հոգեբանությունը) լավ իմանալու, այլ վերոնշյալ՝ հակադրութան երկու շերտերի միջև, առկա մեթոդաբանական սխալ կապի պատճառով: Ռուսաստանը փորձում է ճնշել Սարգսյանին անընդհատ, այդ ճնշումը շահագրգիռ ուժերը ընկալում են որպես իշխանափոխության դաբռո: Կրեմլի համար այդ ճնշման նպատակը մեկն է՝ կորզել զիջումներ, ոչ մի հարցով դիմադրություն չստանալ և այդ ճանապարհին․ որպես գերտերություն՝ ինչու՞ պիտի հրաժարվեն հոժարակամ «վիզ դնողներից»: Այդ իսկ պատճառով, հենց խաղը հասնում է վերջնամասին, երբ ճնշումն արդեն բավարար չափով արված է, երբ պարտիան պարտված է, Կրեմլը սեփական ագենտուրային քցում է, կամ զիջումների դիմաց այդ ագենտուրայի ցանկը ծախում Սարգսյանին: Անկախ բոլոր տարաձայնություններից՝ Սարգսյանը, եղածների համեմատ, կայունություն է ռուսների համար, և առնվազն երբեք չի կպել նրանց ռազմավարական շահերին, որոնց մասին խոսեցինք վերևում:
Իսկ թե ինչպես են ռուսները սիրաշահում և հետո իրենց իսկ ձեռով մատնում սեփական ազդեցության գործոններին, կարող ենք պարզ հիշել Ծառուկյանի օրինակով, երբ մարդը դեռ չէր իջել Երևան, իսկ Մոսկվայում նրա զրույցների ձայնագրություններն արդեն Ազատիչը 6-րդ անգամն էր լսում:

Լևոն ՄԱՐԳԱՐՅԱՆ, վերլուծաբան

Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»
Ամենադիտված