Կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը պետությունների ղեկավարների շրջանում
ՏնտեսությունԱշխարհում գրանցվել է պետությունների ղեկավարների շրջանում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը: COVID-19-ի առաջին զոհը դարձել է աֆրիկական Էսվատինի պետության վարչապետ Մանդվուլո Ամբրոուզ Դլամինին: Այս մասին գրել է «Daily Mail»-ը:
52-ամյա քաղաքական գործչի մոտ կորոնավիրուսը հայտնաբերվել է դեռևս նոյեմբերի կեսերին, սակայն այն ժամանակ հայտարարում էին, որ նա սիմպտոմներ չունի և ինքնազգացողությունը լավ է: Դեկտեմբերի սկզբին Դլամինիի վիճակը վատացել է, և նրան տեղափոխել են հարևան Հարավաֆրիկյան Հանրապետության հիվանդանոց: Երկու շաբաթ անց, վարչապետը մահացել է:
Էսվատինի Մսվատի III թագավորը ցավակցություն է հայտնել քաղաքական գործչի մահվան կապակցությամբ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը