Սնանկացած «Աշտարակ-կաթ»-ը կանցնի ԱՄՆ-ում գրանցված գործարարին․ մանրամասներ
ՏնտեսությունՍնանկացած «Աշտարակ կաթ» ընկերությունը պատրաստվում է գնել «Ադռա Ռեմառա» ընկերությունը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին տնտեսական զարգացումների եւ ներդրումների նախարարությունում տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց հավանական գնորդի ներկայացուցիչը։
Ընկերությունը գրանցված է Միացյալ նահանգներում եւ մինչ այսօր որեւէ գործունեություն չի ծավալել Հայաստանում: Սեփականատերը Արտակ Ավագյանն է: Նա ընկերության առողջացման ծրագրի ղեկավար Արտակ Ասատրյանի հետ այսօր հանդիպեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ. քննարկեցին ներդրումներ կատարելու հարցը:
Այս պահի դրությամբ ընկերությունը դեռ համարվում է հավանական գնորդ եւ թեեւ դեռ իրավական հարցերը կարգավորված չեն, մի քանի օր է թողարկում է «Աշտարակ կաթ» ընկերության արտադրանքը: