Ռոսպոտրեբնադզորը հայտարարել է Ռուսաստանում COVID-19-ի հետ կապված իրավիճակի կայունացման մասին
ՀասարակությունՌուսաստանի 68 մարզերում COVID-19-ի հետ կապված իրավիճակը կայունանում է: Այս մասին հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան՝ կառավարությանն առընթեր Վարակի տարածման դեմ պայքարի համակարգող խորհրդի նախագահության նիստում: Այս մասին հաղորդել է «Интерфакс»-ը: Նյութը վերցրել ենք lenta.ru-ից:
Պոպովայի համաձայն՝ 15 մարզերում հիվանդացության աճը շարունակվում է, իսկ մեկում այն դանդաղել է:
-Նոյեմբերի վերջին իրավիճակի կայունացում է դիտվել 58 մարզերում, իսկ հիվանդացությունն աճել է 23-ում, - նշել է նա:
Ռոսպոդրեբնադզորի ղեկավարը երկրի կայունությունը գնահատել է որպես «բավականին փխրուն»: Ըստ նրա՝ յուրաքանչյուրը պետք է հետևի պահանջներին, որոնք կօգնեն ամրապնդել արդյունքը: Փոխանցել է «РИА Новости»-ն:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը