Գումար խնայելու ամենապարզ միջոցը
LifeՖինանսների նախարարության ֆինանսական գրագիտության հարցերով խորհրդատու-մեթոդիստ Անաստասիա Բոնդարենկոն News.ru-ին տված հարցազրույցի ընթացքում կիսվել է ճիշտ խնայելու մասին խորհուրդներով: Նյութը վերցրել ենք РИА Новости-ից:
Բոնդարենկոն վստահություն է հայտնել, որ խնայել կարող է յուրաքանչյուրը, նույնիսկ քիչ աշխատավարձի պայմաններում: Այս գործում կարևոր է մոտիվացիան:
Մասնագետի համաձայն՝ ճիշտ խնայողության հիմնական կանոնը պարբերականությունն է: Մարդն ինքը կարող է որոշել՝ երբ և որքան կուտակել:
Փորձագետը նաև շեշտել է, որ խնայողությունները ժամանակից շուտ ծախսելու գայթակղությունից խուսափելու համար, պետք է գումարը հանել հասանելի շրջանառությունից: Կուտակման գործիքը պետք է լինի պարզ՝ ցանկացած պահի գումար հանելու հնարավորությամբ:
Իսկ երկարաժամկետ կուտակման համար Բոնդարենկոն խորհուրդ է տալիս բանկային ավանդ վերցնել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը