Հայերեն

Ռուսաստանը ևս մեկ կտոր ստացավ Հայաստանից

Աշխարհ

«168 ժամ»-ը գրում է․

«Երեկ Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են երկու երկրների միավորված զորախմբի մասին համաձայնագիրը: Այն համաձայնագիրը, որի ստորագրման շուրջ բանակցություններ վարելու մասին հանձնարարական ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տվել էր 2 շաբաթ առաջ՝ նոյեմբերի 14-ին։ Ընդամենը երկու շաբաթ։ Պուտինը ձևականորեն հանձնարարել էր իր երկրի ՊՆ-ին ու ԱԳՆ-ին՝ բանակցել Հայաստանի հետ, իրականում, սակայն, դա համաձայնագիրը ստորագրելու մասին հանձնարարություն էր։
Ոչ միայն Ռուսաստանի ՊՆ-ին ու ԱԳՆ-ին, այլ նաև՝ Հայաստանին։ Այսպիսով, Ռուսաստանը ստացավ Հայաստանի ինքնիշխանության հերթական բաղադրիչը։ Կարևոր բաղադրիչը։ Արդեն՝ նաև ռազմական ոլորտում, Հայաստանի զինված ուժերին անմիջականորեն առնչվող տիրույթում։ Ստացավ այնպես, ինչպես ստացել է Հայաստանի ինքնիշխանության մյուս բաղադրիչները՝ Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման երկարաձգումը՝ 49 տարով, «ՀայՌուսգազարդի»՝ Հայաստանի բաժնեմասը՝ առհավետ, ԵՏՄ-ին անդամակցությունը՝ նույն կերպ։ Թվարկումը կարելի է երկար շարունակել։
Բայց դրանից իրավիճակի ողբերգականությունը հաստատ չի նվազի։ Հակառակը։ Իսկ իրավիճակն ընդհանուր առմամբ հանգում է նրան, որ Ռուսաստանը տարիների ընթացքում Հայաստանից ստացել է այն, ինչ ցանկացել է։ Առանց դիմադրության։ Ստացել է անվտանգության մասին դատարկ հիմնավորումների ու այդ հիմնավորումները հնչեցնող հայերի դեմքի մտահոգ ու նույնքան դատարկ արտահայտությունների ներքո։ Ռուսաստանին ինքնիշխանության որևէ բաղադրիչ զիջելու ցանկացած մտահոգություն, քննադատություն հակադարձվել է Հայաստանի իշխանությունների դեմքի նույն արտահայտությամբ, որի հիմքում ընկած է չարտասանվող այն մեծամտությունը, թե քննադատողները բան չեն հասկանում, իսկ իրենք այդպիսով ապահովում են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը։ Ինչպես ապահովեցին ապրիլյան պատերազմում…
Ընդհանրապես հայ-ռուսական հարաբերությունները վաղուց հանգել են Ռուսաստանի կողմից ցանկանալու կամ պահանջելու ու Հայաստանի կողմից հոժարակամ տալու սկզբունքին։ Ամենայնը։ Եվ ուրեմն, այն, ինչ դեռևս Հայաստանում հայկական է, ոչ թե Հայաստանի իշխանությունների սահմանադրական պարտականությունների իրականացման, այլ Ռուսաստանի համապատասխան ցանկության բացակայության արդյունք է։ Չեն ցանկանում այսօր, կցանկանան վաղը:
Ու կստանան։ Քանի որ ստացել են մինչև օրս։ Ի դեպ, հետաքրքիր է նաև, թե ինչ են այս ամենի մասին մտածում այն ընդդիմադիրները, ովքեր իրենց կոտորում են ներքին մի քանի ճղճիմ հարցերի առիթով, բայց իշխանությանը հավասար կարկամում են Ռուսաստանի ու ռուսականի անունը լսելիս իսկ։ Այդ հարցի պատասխանը չենք ստանա՝ այն պարզ պատճառով, որ, ինչպես՝ իշխանությունները, այնպես էլ՝ ընդդիմադիրների այդ հատվածը չի մտածում, երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանի հերթական ցանկությունը բավարարելուն։
Առավել ևս, որ առջևում ընտրություններ են, ու նրանք բոլորը Ռուսաստանից ակնկալում են իրենց ցանկության բավարարում՝ հայտնվել խորհրդարանում, որտեղ կարող են զբաղվել ամեն ինչով, բացի Ռուսաստանի հետ կապված հարցերի շուրջ մտածելուց»:

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված