Առաջին անգամ ռադիոազդանշան է գրանցվել այլ աստղի շուրջ պտտվող մոլորակից
ԱշխարհԳիտնականների միջազգային խումբն ազդանշան է գրանցել Վոլոպաս համաստեղությունից: Աստղագետների համաձայն՝ եթե տվյալները հաստատվեն, ապա ռադիոալիքների աղբյուրն առաջին անգամ կլինի այլ աստղի շուրջ պտտվող մոլորակ: Այս մասին գրված է «Astronomy & Astrophysics» թերթում հրապարակված հոդվածում:
«LOFAR» ռադիոհեռադիտակով դիտումը ցույց տվեց, որ ազդանշանը գալիս է «Տաու Վոլոպաս» համակարգից՝ կրկնակի աստղից, որի շուրջը մեկ էկզոմոլորակ է պտտվում: Տեսական կանխատեսումների համաձայն՝ ազդանշանի ուժն ու բևեռացումը համապատասխանում են մոլորակի մագնիսական դաշտին, որը պատկանում է «տաք Յուպիտեր» տեսակի գազային հսկային:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը