Գլխուղեղի ալիքներով կառավարվող ճապոնական էկզոկմախք HAL-ը՝ որպես շարժումների վերականգնման և նյարդերի ու մկանների ուժեղացման միջոց
Հասարակություն2018 թվականին ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքում տեղակայված «The Brooks Cybernic Treatment Center»-ն ԱՄՆ-ում դարձավ առաջին կենտրոնը, որը ճապոնական վերականգնողական եզակի տեխնոլոգիա կիրառեց՝ The Hybrid Assistive Limb-ը (HAL): Նյութը վերցրել ենք «CNN»-ից:
HAL-ն, ըստ էության, կիբորգ է: Ողնուղեղային վնասվածքներ և մկանային դիստրոֆիա ունեցող մարդիկ այն կրում են՝ շարժումները վերականգնելու և նյարդերն ու մկաններն ուժեղացնելու նպատակով: Հայտնի լինելով որպես էկզոկմախքներ՝ դրանք թեթև կոստյումներ են՝ փոքր էլեկտրական շարժիչներով աշխատող հոդերով, որոնք ծառայում են՝ որպես մեխանիկական մկան:
Զարմանահրաշն այն է, որ նշված էկզոկմախքն օգտագործող անձինք այն կառավարում են գլխուղեղի ալիքների օգնությամբ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը