Արցախում ռուս սպա է մահացել
ՔաղաքականությունԱրցախի Շուշի քաղաքում մահացել է Միջազգային հակաականային կենտրոնի ականազերծող խմբի սպան: Այս մասին հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Հոդվածը վերցրել ենք «РИА Новости»-ից:
«Շուշիի բնակավայրի տարածքում ճանապարհային հատվածի ականազերծման ժամանակ պայթուցիկ սարք է պայթել»,- նշել է գերատեսչությունը:
Պայթյունի արդյունքում զինծառայողը ծանր վիրավորվել է: Նրան շտապ բժշկական օգնություն են ցուցաբերել, սակայն հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին սպան մահացել է ստացած վնասվածքներից:
ՌԴ պաշտպանության նախարարությունը նշել է, որ զինծառայողի ընտանիքին կտրամադրվի ողջ հնարավոր և անհրաժեշտ օգնությունն ու աջակցությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը