Հայերեն


ՀՀԿ-ն բողոքի ցույց է անելու

Քաղաքականություն

Lragir.am-ի զրուցակիցն է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Էդմոն Մարուքյանը

Պարոն Մարուքյան, ինչի՞ է հանգեցնելու այս վիճակը Վանաձորում, որտեղ ոչ իշխանական ուժերի բոյկոտի պատճառով ավագանու նիստեր տեղի չեն ունենում։ Ստացվում է, որ Վանաձորի քաղաքապետարանի աշխատանքը կաթվածահա՞ր է եղել։

Քաղաքապետը պնդում է, որ ոչ մի կաթվածահար վիճակ չկա, այսինքն՝ նա նորմալ է դիտարկում մանդատագողությունը և դրանից հետո հանգիստ դեմքով աշխատանքը։ Եթե այդպես է, որևէ խնդիր չկա, մենք մեր դիրքորոշումը պահպանում ենք, որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Վանաձորում խոսակցություններ կան, որ նրանք ամեն դեպքում ուզում են ցույց անել և մտածում են, որ կարող են ոչ թե մի քանի հոգանոց, այլ հնարավորինս շատ մարդ փողոց դուրս բերել։ Հիմա սպասում ենք այդ ցույցին։ Երբ ցույցը անեն, ըստ այդմ կորոշենք ինչ անել։

Ըստ էության, աննախադեպ իրավիճակ է, ոչ մի ընտրությունից հետո նման վիճակ չի եղել։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ Վանաձորի իրավիճակը նախադեպ է ստեղծելու հետգա ընտրությունների համար։

Կարող ենք արձանագրել, որովհետև Վանաձորում և Գյուրիում խորհրդարանական մոդել է ներդրվել, և այդ մոդելի տրամաբանությամբ այն ուժը, որը չունի քաղաքական մեծամասնություն, նա պետք է լինի ընդդիմություն։ Դրա պարագայում Վանաձորում ՀՀԿ-ն ընդդիմություն է։ Դրա մասին է վկայում նաև այն, որ նրանք ուզում են ցույց անել, որովհետև իշխանությունը, որպես կանոն, ցույց անելու խնդիր չունի, ցույց անում է ընդդիմությունը, որի միջոցով իր ուղերձներն է հղում ժողովրդին։ Ես դրան նորմալ եմ նայում, ես սպասում եմ այդ ցույցին, որ տեսնենք, թե որոնք են լինելու իրենց կարգախոսները, որն է լինելու օրակարգը։ Այդ ցույցով ինչ են ուզում ասել, ուզում են ասել, որ մենք հրաժարակա՞ն տանք։ Մենք 3 ընդդիմադիր ուժերով ունենք իշխանություն և ունենք մանդատագողությամբ ընտրված քաղաքապետ։ Լուծումն այն է, որ ցույցից առաջ գոնե քաղաքապետը հրաժարական տա, և որպես ամբողջական ընդդիմադիր ուժ ցույցի ելնեն։

Սակայն քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի մոտ հրաժարական տալու ցանկություն չկա։

Դուք նրա հարցազրույցները մի համարեք որպես ինդիկատոր, որովհետև ինքը չի որոշում հրաժարական տալու հարցը։ Ինչպես ինքը չի որոշել, որ ընտրվի, այնպես էլ ինքը չի որոշում՝ հրաժարական է տալու, թե ոչ։ Իրեն պետք է ասել՝ հրաժարական տա, թե չտա։ Քանի դեռ ասում են՝ հրաժարական մի տուր, մենք ամեն ձևով տեր ենք՝ ինքը չի տա հրաժարական։ Երբ կենտրոնը կզգա, որ այս փակուղին լավ բանի չի բերում, կասի՝ հրաժարական տուր, քաղաքապետն էլ հրաժարական կտա։

Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը Հայաստանում այսօր ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Փաստորեն հիմա, երբ նոր կուսակցությունները չեն կարողանում շատ անդամ հավաքել, մի գիշերում 7000 մարդ անդամագրվեց ՀՀԿ-ին։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ունենալով այդպիսի մրցակից, ինչպե՞ս եք պատկերացնում քաղաքական պայքարն առհասարակ։

Բոլորի համար ակնհայտ է, և իրենք էլ չեն հերքում, որ այդ անդամագրվողները հանրային ծառայություններ կատուցող ընկերություններում աշխատող մարդիկ են, և նրանց ՀՀԿ-ական դառնալը դեռևս որևէ բան չի նշանակում։ Նրանք, բնականաբար, ընտրությունների ժամանակ կգնան և կընտրեն այն կուսակցությանը, կամ այն դաշինքին, որտեղ կլինեն իրական ընդդիմադիր ուժերը։ Այս առումով մենք մտահոգություն չունենք։ Մենք մտահոգություն ունենք, որ մարդկանց կամքին հակառակ, նրանց ներառում են իշխող կուսակցության մեջ, դրանով իսկ քաղաքական համակարգը փչացնելով, շարունակելով ապականել և մեկ կուսակցության քաղաքական համակարգ ստեղծելով։ Դա, բնականաբար, Հայաստանը տանում է հետընթացի։ Եթե վերջին տարիներին ինչ-որ ոլորտում հաջողության ինչ-որ արձանագրում էլ ունեինք, այդ հաջողություններից էլ ենք նահանջում։

Մեծ հաշվով, ընտրություններից առաջ նախընտրական դաշինքներն էլ գաղափարական հենքի վրա չեն լինելու, և իշխող ուժի ներկայացուցիչները հենց դա են ամենից շատ քննադատում։

Ես դաշինքները քննադատող բոլոր մարդկանց խորհուրդ կտամ քննադատել իշխանությանը, որովհետև դեռևս չստեղծված դաշինքներին կամ ընդդիմությանը քննադատելը հերոսություն չէ։ Դրա համար պետք է հանգիստ մնան բոլորը, մինչև որ ընդդիմադիր դաշտը կբյուրեղանա այն դաշինքում, որը պետք է մեր երկրին։ Սա է վիճակը։

Իսկ մտավախություն չունե՞ք, որ իշխանությունն ինքն իր համար վերահսկելի այլընտրանք է ձևավորելու այս ընթացքում։

Ինձ չի հտաքրքրում, թե ինչ է ուզում անել իշխանությունը։ Ինձ հետաքրքիր է, թե ինչ ենք անում մենք։ Իսկ մենք այնպիսի բան ենք անելու, որ իշխանությունն իր ամբողջ ռազմավարությունը մի կողմ է դնելու։

Պարոն Մարուքյան, այս կարճ ընթացքում անկանխատեսելի զարգացումներ կարո՞ղ են լինել։

Ամեն ինչ էլ կարող է լինել, ոչինչ չի բացառվում, բայց չեմ կարող ասել, թե ինչ կլինի։ Կանխատեսում անելը անշնորհակալ գործ է։

ԱԺ-ն շատ արագ առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուսակցությունների մասին» օրենքը և ԱԺ կանոնակարգ օրենքը։ Սա ինչի՞ մասին է խոսում։

Դուք գիտեք, որ սահմանադրական նորմ կա, որ ժամկետ է սահմանված, և այդ ժամկետի մեջ պետք է օրենքներ ընդունվեն։

Սակայն անգամ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց ներկայացված ԱԺ կանոնակարգ օրենքի նախագծի թերությունները։

Կանոնակարգ օրենքն ընդունվել է առաջին ընթերցմամբ։ Այո, կառավարությունն ինչ-որ հարցերում համաձայն չէր՝ կապված խորհրդարանական վերահսկողության կամ խորհրդարանի լիազորությունների լայնացման հետ։ Ես կարծում եմ, որ այնպես չէ, որ խորհրդարանին չափից ավելի մեծ լիազորություններ են տրվել, որ կառավարությունն էլ դժգոհում է։ Ուղղակի կառավարությունն այդ իրավիճակում պետք է դժգոհի և դժգոհում է։

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված