Վրաստանում COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութ ստանալը «չի քննարկվում»
ԱշխարհՎրաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի բոլոր երեք տեսակները ձեռք բերելու հնարավորություն ունի, սակայն ռուսական պատվաստանյութ ստանալը չի դիտարկելու: Այս մասին հայտարարել է առողջապահության նախարարի թեկնածու Եկատերինա Տիկարաձեն: Հոդվածը վերցրել ենք eadaily.com կայքից:
-Ռուսական պատվաստանյութը չի դիտարկվում, սակայն կարևոր է նշել, որ այն նույնպես մասնակցում է «Fund COVAX»-ին: Եթե այն ճանաչվի աշխարհում, ոչ միայն Վրաստանը, այլև այլ երկրներ կկարողանան օգտվել դրանից, բայց տվյալ փուլում ոչ մի քննարկում չկա, - նշել է Տիկարաձեն:
Նրա համաձայն՝ պատվաստանյութը Վրաստանում կհայտնվի 2021 թվականի մարտին:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը