Ֆուտբոլիստի մահվան պատճառը
Սպորտ«Բալթիմոր Ռեյվենս» ակումբի ամերիկացի ֆուտբոլիստ Լորենցո Տալյաֆերոն մահացել է 28 տարեկան հասակում՝ սրտի կաթվածից: Այս մասին հաղորդել է «Mirror»-ը:
Իր նախկին խաղացողի մահվան մասին հայտնել է Ֆուտբոլի ազգային լիգայի ակումբը:
-Լորենցոն խելացի, բարի և նպատակասլաց տղա էր՝ մեկը, ով մշտապես ամեն ինչ անում էր հանուն թիմակիցների և հեղինակություն էր վայելում ակումբում, - նշել է ֆուտբոլիստի մարզիչ Ջոն Հարբոն:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը