Աղջիկը գիշերը զուգարան է գնացել և առյուծի զոհ դարձել
LifeՀնդկական Գուջարաթ նահանգի Ջանֆուլիա գյուղում առյուծը պատառոտել է դեռահաս աղջկան, ով գիշերն անտառում զուգարան էր գնացել: Այս մասին հաղորդել է «Outlook India» հրատարակությունը:
Դեկտեմբերի 21-ի ուշ երեկոյան, գյուղատնտեսության ոլորտում աշխատող գաղթականների ընտանիքից երկու աղջիկներ գնացել են անտառ՝ կարիքները հոգալու: Ճանապարհին նրանց վրա առյուծներ են հարձակվել:
-Նրանց վրա երկու առյուծ է հարձակվել: Կենդանիներից մեկը քարշ է տվել 14-ամյա զոհին և կտոր-կտոր արել նրան: Մոտակայքում գտնվող մեր աշխատակիցը լսել է աղմուկը և շտապել դեպքի վայր: Նա տեսել է առյուծներին: Դրանից անմիջապես հետո հայտնաբերվել է մահացածի մարմինը, - ասել է տեղական անտառտնտեսության պետի տեղական Սունիլ Բերվան:
Երկրորդ աղջիկը փրկվել է՝ թռչելով ջրով լի բաքի մեջ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը