Ամենահուսալի շարժիչներով ավտոմեքենաներն՝ ըստ վարկանշային աղյուսակի
LifeԱմերիկյան «CarMD» ընկերության փորձագետները կազմել են ամենահուսալի շարժիչներով ավտոմեքենաների վարկանշային աղյուսակը: Հոդվածը վերցրել ենք «РИА Новости»-ից:
Մասնագետները հետազոտության համար 1996-2020 թվականներին արտադրված ավելի քան 15,5 մլն ավտոմեքենա են ուսումնասիրել: Նրանք 2019 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը համեմատել են ցուցիչի հաճախականությունը, որը վկայում է շարժիչի հնարավոր անսարքության և նրա ստուգման անհրաժեշտության մասին:
Հետազոտության արդյունքների հիման վրա, վարկանշային աղյուսակի առաջին տեղը զբաղեցրել են «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները: Երկրորդ տեղում «Mercedes-Benz» ավտոմեքենաներն են, իսկ երրորդում՝ «Volkswagen» մակնիշինը:
Թոփ հնգյակում տեղ են գտել նաև «Buick» և «Ford» ընկերությունների ավտոմեքենաները: Բացի այդ, փորձագետները գնահատել են «Mazda», «BMW», «GMC», «Subaru» և «Cadillac» մակնիշների հուսալիությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը