COVID-19-ով հիվանդն աղթոքի պատճառով սպանել է պալատի տարեց հարևանին
ՀասարակությունԿալիֆորնիայում COVID-19-ով հիվանդն աղոթքի պատճառով սպանել է պալատի տարեց հարևանին: Այս մասին հաղորդել է «ABC13» հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական իրավապահպան մարմիններին:
Սպանությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ի առավոտյան Կալիֆորնիայի Լանկաստեր քաղաքում, որտեղ երկու տղամարդիկ բուժվում էին COVID-19-ից: Քննիչների համաձայն՝ 37-ամյա Ջեսի Մարտինեսը թթվածնային բալոնով հարվածել է պալատի իր 82-ամյա հարևանին, երբ վերջինս սկսել է աղոթել: Զոհը հաջորդ օրը մահացել է: Հոսպիտալացումից առաջ տղամարդիկ միմյանց չեն ճանաչել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը