Կորոնավիրուսի բրիտանական շտամի հիմնական վտանգը
ՀասարակությունԼոնդոնի հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցի Վարակիչ հիվանդությունների մաթեմատիկական մոդելավորման կենտրոնի գիտնականները բացահայտել են, որ Անգլիայի հարավ-արևելքում առաջացած կորոնավիրուսի նոր շտամը հաջորդ տարվա ընթացքում կհանգեցնի COVID-19-ից մահվան և հոսպիտալացման թվի աճի: Վարակի բրիտանական տարատեսակի հիմնական վտանգը բացահայտվել է Phys.org-ի մամլո հաղորդագրության մեջ: Հոդվածը վերցրել ենք lenta.ru կայքից:
Չնայած դեռևս հայտնի չէ՝ արդյո՞ք նոր տեսակի կորոնավիրուսն ավելի վտանգավոր է վարակված մարդու համար, թե՝ ոչ, այն ավելի վարակիչ է: Ուստի, կորոնավիրուսի բրիտանական շտամը կնպաստի վարակման աճին, առողջապահության համակարգերի վրա ճնշման բարձրացմանը և մահացության մակարդակի բարձրացմանը: Միևնույն ժամանակ, ուսումնական հաստատությունների չփակվելու դեպքում, նույնիսկ տարածաշրջանային սահմանափակումները չեն կարողանա կանխել COVID-19-ի տարածումը:
Ներկայումս բրիտանական շտամը գրանցվել է Գերմանիայում և Շվեյցարիայում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը